Լուրերու Արխիվ

IMG 6789

Հունձքի Տօն Այնճարի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ Մէջ

68 տարիներ առաջ Այնճարի մէջ հոկտեմբեր ամսուան առաջին կիրակին կոչուեցաւ «Հունձքի օր» միսիոնարուհի եւ կրթական գործիչ` քոյր Հետուիկի կողմէ , որ իր ծառայութեան դաշտը ընտրած էր հայ ժողովուրդը, ի մասնաւորի Մուսա Լերան զաւակները , նոր հիմադրուած Այնճար հայաւանը:

Այս տարի եւս  Կիրակի, 1 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, Այնճարի Հայ աւետարանական եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հունձքի տօնի նուիրուած պաշտամունք` ներկայութեամբ պատուելիներ Յակոբ Ագպաշարեանի, քաղաքապետ Վարդգէս Խօշեանի, ՔԱՀԼ-ի տարեցներուն, միութիւններու ներկայացուցիչներու եւ մեծ թիւով հաւատացեալներու:

Պաշտամունքի ընթացքին պատուելի Յակոբ Ագպաշարեան նշեց կարեւորութիւնը հունձքի տօնին եւ անհրաժեշտութիւնը միշտ օգտակար դառնալու կարիքաւորներու ու անկարողներու:

Եկեղեցական պաշտամունքէն ետք տարեց հիւրերուն համար տեղի ունեցաւ ճաշի հիւրասիրութիւն:

IMG6789
IMG6782
IMG6784
IMG6774
IMG6776
IMG6773
IMG6770
IMG6769

IMG 4656 300x146

ՀՀ սփյուռքի նախարարության հոկտեմբերի 20-24-ը կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակից, ԱՄՆ-ի «Armenian Weekly» շաբաթաթերթի թղթակից, ՀՅԴ կուսակցության Կանադայի մասնաճյուղի երիտասարդական միության «Արծիվ» պաշտոնաթերթի խմբագիր Ռուբեն Ջանբազյանը նմանօրինակ համաժողովների մասնակցելը նաև Հայաստան այցելու, առ Հայրենիք կարոտն առնելու լավագույն միջոցներից մեկն է համարում: Երիտասարդ լրագրողը Հայաստանում մասնագիտական մեծամասշտաբ այսպիսի նախաձեռնության առաջին անգամ էր մասնակցում, որի մասին իր կարծիքն ու տեսակետը հայտնեց «Հայերն այսօրի»-ի հետ հարցազրույցի ընթացքում: - Ռուբե՛ն, լրագրության ասպարեզն ընտրելը նախապատմություն ունի՞, ինչո՞ ւ ընտրեցիք այս մասնագիտությունը: - Մասնագիտությամբ լրագրող չեմ: Բարձրագույն կրթությունս ստացել եմ իմ ծննդավայր Տորոնտոյի համալսարանի պատմության և միջինարևելյան քաղաքականություն բաժնում: Համալսարանն ավարտելուց հետո՝ որոշել էի մանկավարժությամբ զբաղվել, և այդպես էլ ստացվեց. երկու տարի Հայոց պատմություն առարկան եմ դասավանդել Տորոնտոյի ամենօրյա հայկական վարժարանում: Մտադրված չէի լրագրողական ասպարեզ մտնելու: Կարելի է ասել՝ պատահականությամբ, կյանքի բերումով ստացվեց: Իսկ լրագրության հանդեպ սեր արթնացել էր դեռ Երկրորդական վարժարանում սովորելու տարիներին: Այնուհետև լրագրողական առաջին փորձս կատարեցի Կանադայի հայկական «Հորիզոն» շաբաթաթերթում և «Տորոնտոյահայ» ամսագրում: Ապա մի խումբ երիտասարդներով 2011 թվականին ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության «Արծիվ» պաշտոնաթերթը վերահրատարակեցինք. 1991 թվականին բացված թերթի աշխատանքները տարբեր պատճառներով դադարեցված էին: Հիմա տարվա կտրվածքով 20-24 գունավոր էջերից բաղկացած 4 համար ենք լույս ընծայում: Այնուհետև ՀՅԴ կենտրոնական վարչության կողմից այդ պաշտոնաթերթի խմբագիր նշանակվեցի, որի աշխատանքները մինչև օրս սիրահոժար կատարում եմ: - Լրագրության ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ, ի՞նչպիսի հրապարակումներով եք հանդես գալիս: -Սփյուռքում հրատարակվող թերթերն այսօր, ցավոք, այն վիճակում են գտնվում, որ լրագրողները ստիպված են ամենուր լինելու և տարատեսակ իրադարձություններ լուսաբանելու՝ համայնքային անցուդարձ, հայաստանյան կյանք և այլն: Շատ եմ սիրում քաղաքական դաշտը, հատկապես՝ վերլուծական-քաղաքական լրագրությունը: Ամենօրյա ուշադրությունիցս չի վրիպում Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, թե ինչ է կատարվում սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Իհարկե, ակնդետ հետևում եմ նաև սահմանային իրավիճակին: Կարծում եմ՝ Սփյուռքում ապրող հայորդիները կարոտ են հայկական լուրերը կարդալուն: -Կա՞ն լրագրողներ, որոնք Ձեզ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում: - Այս պահին կոնկրետ որևէ լրագրողի անուն չեմ կարող տալ: Դեռևս փոքրուց մեծ սեր եմ ունեցել ընթերցանության, բանաստեղծություններ գրելու նկատմամբ: Նույնիսկ հայկական վարժարանի տարեգրքում և թերթում են մանկական բանաստեղծություններս տպագրվել: Շատ եմ սիրում հատկապես վիպակներ կարդալ: Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել Վիլյամ Սարոյանը, նրա ստեղծագործությունների մեծ սիրահար եմ: Լույս է տեսել նաև իմ հեղինակած «Սարոյանը հայերենով՝ երկու պատմվածք» գիրքը, որը Վիլյամ Սարոյանի պատմվածքների թարգմանությունն է: Պետք է նշեմ, որ Սարոյանի առաջին գրական փորձերը «Armenian Weekly» շաբաթաթերթում են եղել: Եվ հիմա հպարտ եմ և ուրախ, որ աշխատում եմ այն թերթում, որտեղ ժամանակին Վիլյամ Սարոյանն իր գրական փորձերն է կատարել: -Ռուբե՛ն, այժմ խոսենք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասին: Ձեր առաջի՞ն մասնակցությունն էր: -Այո, առաջին անգամ էի մասնակցում: Կարծում եմ՝ համաժողովի կարևոր ազդակն այն է, որ ծավալված քննարկումների ընթացքում կարողանում ենք վեր հանել հարցեր՝ դրանք հետագայում միասին կյանքի կոչելու համար: Շատ կարևոր է նաև տարբեր երկրներից եկած խմբագիրների և լրագրողների հետ ծանոթությունների հաստատումը: Մինչ այդ միմյանց չճանաչելով՝ համացանցային շփումներով էինք սահմանափակվում, իսկ հիմա անձնապես հանդիպելու հնարավորություն ունենք: Շատ կարևոր են այդ կապերի ստեղծումն ու պահպանումը ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև՝ Սփյուռք-Սփյուռքի կապերի ամրապնդման տեսանկյունից: -Համաժողովի՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրն ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար: -Հետևյալ կերպ կբացատրեմ խորագրի իմաստը: Այն ազգը, որը պետականություն ունի, այդ պետությունը, ինքնաբերաբար, իր կենտրոնն է դառնում: Եթե մենք Սփյուռքում Հայաստանը չդիտարկենք որպես մեր պետություն ու վերջին հանգրվան, ապա Սփյուռքի կյանքը կարճ և ժամանակավոր կլինի. ես միշտ կրկնում եմ այս միտքը: Սփյուռքը 70 տարի որպես հայապահպան և հայրենասիրություն սերմանող կենտրոն ապրեց, բայց երբ Հայաստանը անկախացավ, այդ դաշտը մի փոքր փոխվեց: Հստակ է, որ Սփյուռքում գոյատևելու են այն համայնքները, որոնք Հայաստանի հետ ամենօրյա կապի մեջ են: Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարակաշյանը համաժողովի իր ելույթի ընթացքում նույնպես անդրադարձավ այս գաղափարին: Սփյուռքում ձուլման վտանգը ամեն օր ենք զգում: Ամեն անգամ, երբ Հայաստան ենք գալիս, մենք լիցքավորվում ենք հայկական հողից ու ջրից և նորից մեր բնակության երկրներ վերադառնում: Գովելի է, որ համաժողովը կազմակերպվեց նաև Արցախում, ինչը մեծ խորհուրդ ունի: Արցախում լինելը միշտ էլ տարբեր հայրենասիրական զգացողություններ է առաջացնում, որովհետև Արցախի ազատագրումը մեր նորագույն պատմության մեծ նվաճումն է: Քսանհինգ տարի է արդեն՝ Արցախը համայն հայության կիզակետն է դարձել: Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Արցախյան ազատամարտի պատմությունը, ինչը և փաստում է, որ Արցախի հողը հայ ժողովրդի համար մնում է Հայրենիք և հայկական տարածք: Անգամ քառօրյա պատերազմը մեզ ծնկի չբերեց: Սփյուռքը երբեք չի մոռանում Արցախի մասին, մենք երկու պետություններն իրարից չենք տարբերում: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր մտքում մշտավառ է: Ահա սա է խորագրի խորհուրդն ինձ համար:

OK4A1370

Ճաշկերոյթ՝ Կազմակերպութեամբ Ազգ. «Յառաջ» Վրժ.-ի ծնողաց խորհուրդին.

Հովանաւորութեամբ Տիկ Քնար Գամպէրեանի, Ուրբաթ, 28 Հոկտեմբեր, 2016-ին, Ճաշարան «Նապաա Այնճար»ի մէջ, տեղի ունեցաւ Ազգ. «Յառաջ» Գ. Կիւլպէնկեան վարժարանի ծնողաց խորհուրդին կազմակերպած ճաշկերոյթը:
Օրուան հանդիսավարն էր շրջանաւարտներէն ՝ Օրդ. Մեղրի Քէնտիրճեան, որ հաճելի գիտելիքներու փոխանցումներով եւ խաղերով զբաղեցուց ներկաները, իսկ մթնոլորտը, իր հայկական երգացանկով , ճոխացուց Տիկ Շաքէ Պաղտասարեան: Միջոցին, պարախումբի աղջիկները հանդէս եկան հայկական նազպարով:
Խօսք առնելով օրուան հովանաւոր՝ Տիկ Քնար Գամպէրեան, մեծ երախտիքով խօսեցաւ վարժարանի մասին եւ աւելցուց «հակառակ որ սառած ու բոպիկ ոտքերով կը յաճախէինք վարժարան , սակայն այնտեղ մեր սրտերը տաքուկ էին»: Տիկ Քնար մաղթեց , ըսելով «վարժարանին քովէն անցնող բոլոր աշակերտները պէտք է միշտ նեցուկ կանգնին այս հայաբոյր կեդրոնին»:
Ապա տեղի ունեցան նուիրատուութիւններ:

 Վարձքը կատա՛ր ծնողաց խորհուրդի տիկիններուն:

OK4A1060
OK4A1107
OK4A1108
OK4A1095
OK4A1262
OK4A1203
OK4A1078
OK4A1270
OK4A1362
OK4A1294
OK4A1370
OK4A1375
OK4A1060 OK4A1107 OK4A1108 OK4A1095 OK4A1262 OK4A1203 OK4A1078 OK4A1270 OK4A1362 OK4A1294 OK4A1370 OK4A1375


 

Coverrr

Հ.Մ.Ը.Մ Այնճար Մասնաճիւղի Վերամուտի Պաշտօնական Արարողութիւն:

Հովանաւորութեամբ՝ Հ.Մ.Ը.Մ Այնճարի Մասնաճիւղի վարչութեան, սկաուտական խորհուրդին ու խմբապետական կազմին, Կիրակի 30 Հոկտեմբեր 2016-ին, երեկոյեան ժամը 5:00ին, «Ս. Զէյթլեան» ժողովրդային տան մէջ կազմակերպեց Այնճարի Հ.Մ.Ը.Մ-ի Վերամուտի Պաշտօնական Արարողութիւնը:

Այնճարի փողերախումբի առաջնորդութեամբ, սկաուտական փաղանգը տողանցելով ուղղուեցաւդէպի «Ս. Պօղոս» եկեղեցի, ապա «Ս. Զէյթլեան» ժողովրդային տուն:  Յայտագիրը ընթացք առաւ դրօշակի արարողութեամբ, որուն յաջորդեց սկաուտական աստիճանատուչութիւնները:

Ձեռնարկին ներկայ էին Հ.Յ.Դ. «Կարմիր Լեռ» կոմիտէն, Այնճարի քաղաքապետը, Հ.Մ.Ը.Մ Լիբանանի շրջանային վարչութիւնը, շրջանային սկաուտական խորհուրդն ու խմբապետական կազմը, Այնճարի մարմիններու ներկայացուցիչներն ու Հ.Մ.Ը.Մ-ի համակիրները:

Հ.Մ.Ը.Մ Այնճարի մասնաճիւղի սկաուտներուն անունով բարի գալուստի խօսքը արտասանեց քոյր Գարլա Քէնտիրճեան: Ողջունելով ներկաները, մաղթեց բոլորին որ 2016-17 տարեշրջանը ըլլայ բեղուն գործունէութեամբ և յաջողութիւններով լի տարի մը, համայն Հ.Մ.Ը.Մ-ի ընտանիքին համար: Յատուկ շնորհակալութեան խօսք ուղղեց Հ.Յ.Դ «Կարմիր Լեռ» կոմիտէին, որ ծրագրեց ու իրագործեց Հ.Մ.Ը.Մ Այնճարի մարզական համալիրիշինարարութիւնը,որ գրեթէ հասած է իր աւարտին: Շնորհակալութիւն յայտնեց նաեւ ծնողներուն, որոնք իրենց Հ.Մ.Ը.Մ-ականի և հայապահպանման տեսիլքի քաջ գիտակցութեամբ իրենց զաւակները կը վստահին Հ.Մ.Ը.Մ ընտանիքին, և բարոյապէս ու նիւթապէս նեցուկ կը կանգնին սկաուտական բոլոր աշխախանքներուն: Երախտագիտութիւն յայտնեց նաեւ այն բոլոր բարերարներուն, որոնք ճիգ չեն խնայեր սկաուտներուն համար ստեղծելու հանգիստ և առողջ միջավայր:

Ան յայտնեց որ 2016-17 տարեշրջանի սկաուտական բոլոր աշխատանքներուն թեման պիտի ըլլայ «ՄԷԿ ՄԱՍՆԱՃԻՒՂ , ՄԷԿ ՁԵՌՔ », նպատակ ունենալով  միասնակամ ըլլալու գիտակցութիւնը:

Շրջանային ընդհանուր խմբապետուհիի տիտղոս ունեցող՝ քոյր Արտա Զէյթունլեան, խօսք առաւ շրջանային սկաուտ խորհուրդի և խմբապետութեան անունով, շնորհաւորելով նոր պաշտօն և աստիճան ստացող խմբապետներուն, յաջողութիւն մաղթելով 2016-17 տարեշրջանի բոլոր աշխատանքներուն:

Յայտագիրը ընթացաւ սկաուտական խումբերու ներկայացումներով, կանչերով, երգերով, ծափերով ու պարերով:

Հանդիսութիւնը վերջ գտաւ հիւրասիրութեամբ:

Կեցցէ՜ Հ.Մ.Ը.Մ-ի ընտանիքը, մանաւանդ անոր չարքաշ և հայրենասէր սկաուտները:

 

1
2
3
4
5
6
8
7
9
11
10
12
13
14
16
15
18
17
19
20
21
23
22

0000terry

Deadline.comկայքի աշխատակից Մայք Ֆլեմինկ հարցազրոյց մը կատարած է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ժապաւէնի իրլանտացի բեմադրիչ Թերի Ճորճի հետ.

ՄԱՅՔ ՖԼԵՄԻՆԿ: - Ինչպէ՞ս գործադրեցին այդ մէկը:

ԹԵՐԻ ՃՈՐՃ: - Հայերը Թուրքիայէն բռնի ուժով դուրս մղեցին եւ անապատի ճամբով դէպի Սուրիա, Հալէպ քալել տուին, հոն, ուր այսօր բախումներ տեղի կ՛ունենան: Կայ հռչակաւոր խօսք մը, զոր տոքթ. Նազըմը ըսած է Թալէաթինկամ, իրականութեան մէջ, իր զօրավարներէն մէկուն. «Ամբողջ ազգ մը չես կրնար վերացնել». իսկ Թալէաթ փաշա պատասխանած է. «Զանոնք դէպի անապատ մղեցինք, եւ ոչ ոք գիտցաւ, թէ անոնց ի՛նչ պատահեցաւ»: Ա՛յդ էր գլխաւոր նպատակը: Ապա մարդիկ արջառներու փոխադրութեան յատուկ փոխադրակառքերով դէպի Հալէպ ուղարկուեցան: Իսկ պատերազմելու կարողութիւն ունեցող 15-50 տարեկան այր մարդիկը զօրակոչուեցան, զինաթափուեցան եւ աշխատանքային ջոկատներու մէջ սպաննուեցան: Ուստի, հայերէն ձերբազատելու ռազմավարական որոշում մը գոյութիւն ունէր: Երբ անոնք Հալէպ հասան, սոված էին, իսկ կազմուած ճամբարներուն մէջ սննդեղէն չկար: Ուստի, դիտաւորեալ ծրագիր մը կար:

Խումբ մը գիւղացիներ մերժեցին դէպի Հալէպ մահուան քայլարշաւները եւ թաքնուեցան Մուսա Տաղ` «Մովսէսի Լեռ»  կոչուած լերան վրայ, եւ թրքական բանակը զանոնք 53 օր պաշարեց: Անոնք ետ մղեցին թրքական բանակը, ապա ֆրանսական ռազմանաւեր հասան ծովափ եւ ամբողջ բնակչութիւնը փրկեցին: Այդ մէկը` Մուսա Տաղի փրկութիւնը, մեր շարժապատկերին մաս կը կազմէ: Մեր կերպարները այդ կացութեան մէջ յայտնաբերեցի:

LOGO en