Լուրերու Արխիվ

Hmem Nverner

Հ.Մ.Ը.Մ-ի Կաղանդ Պապան Այնճարի Մէջ

Հովանաւորութեամբ՝ Հ.Մ.Ը.Մ Այնճար մասնաճիւղին, և կազմակերպութեամբ՝ Հ.Մ.Ը.Մ Այնճարի սկաուտական խորհուրդին և խմբապետական կազմին, Շաբաթ 31 Դեկտեմբեր 2016-ին, Արի-Արենուշ խումբերու անդամները և բոլոր մասնաճիւղի աստիճանաւորականները, երեկոյեան, Այնճարի հրապարակի շուրջը կանգնած, բաժնեցին բոլոր շրջողներուն, մանուկներուն  և երիտասարդներուն յատուկ պատրաստուած ուտեստեղէնի տոպրակներ, տօնական ուրախ մթնոլորտ մը ստեղծելով գիղին մէջ:

Ինչպէս նաեւ ուշ գիշերին, Այնճարի Հ.Մ.Ը.Մ մասնաճիւղի ընտանիքը, շրջեցաւ գիւղիս փոքրիկներուն տուները, մասնակցութեամբ՝ կաղանդ պապաներու, և խանդավառ մթնոլորտ ստեղծեց անոնց մօտ: 

fb03d0ca-7dbe-4f49-a168-8773e511a563
ff2a4931-7839-4fc3-af25-5a72a100c11c
db0f313c-923c-454e-b6f8-6639a98ca380
adc398b3-bdd8-4f1b-b796-b86ae26c23eb
85c8425e-ff71-4f6a-93c2-86ed9825f708
9b5cec83-8edd-4228-9b3c-54eb692f1c5e
6ba9a9d8-e6b1-4183-a4de-c3b76e66bdfb
6f060a9c-ca6c-4828-8e5e-f37af74cace9
IMG-20161231-WA0019
IMG-20161231-WA0021
IMG-20161231-WA0017
IMG-20161231-WA0015
IMG-20161231-WA0014
IMG-20161231-WA0013

Tsolag Serlie

Նշանախօսութիւն

Շաբաթ 31 Դեկտեմբեր 2016-ին, տեղի ունեցաւ Սէրլի Պաթուզեանի և Ցոլակ Շխրտմեանի նշանախօսութիւնը:

Այս ուրախ առիթով, կը շնորհաւորենք զիրենք, մաղթելով անոնց երջանկութիւն: 

Anskhal Krenk

Անսխալ Գրենք

Ազդակ օրաթերթի կազմակերպած Անսխալ Գրենք մրցանքի մրցանակաբաշխութիւնը տեղի ունեցաւ Չորեքշաբթի, 28 Դեկտեմբեր 2016-ին: Ազգային «Յառաջ» Գ. Կիլպէնկեան Վարժարանի մրցանակակիր աշակերտներն էին Փաթիլ Թասլաքեան (անսխալ), Լոռի Գառնէշեան (անսխալ) և Արենի Այնթապեան (1 սխալ):

Կը շնորհաւորենք մեր աշակերտները, մաղթելով իրենց նորանոր յաջողութիւններ: 

LOGO en