Լուրերու Արխիվ

Richard Ani

Փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեան Այնճարի Մէջ

Շաբաթ 25 Փետրուար 2017-ին,  Փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեան և իր դուստրը՝Անին, ժամանեցին Այնճար: Անոնք առաջին հերթին այցելեցին Այնճարի Քաղաքապետարան ուր ընդունուեցան քաղաքապետ ընկ. Վարդգէս Խօշեանի կողմէ:  Փրոֆ. Յովհաննէսեան շնորհակալութիւն յայտնեց քաղաքապետութեան իր վերջին գիրքի գինեձօնին  հովանաւորութեան համար: Ապա անոնք այցելեցին  «Ս. Զէյթլեան» կեդրոն ուր հանդիպում մը ունեցան  «Կարմիր Լեռ» կոմիտէ հետ:

Ապա անոնք այցելեցին նաեւ Այնճարի պատմական բերդ:

Երեկոյեան ներկայ  գտնուեցան Ազգային «Յառաջ-Գ. Կիւլպէնկեան» վարժարանի ճաշկերոյթին:

Իսկ Կիրակի 26 Փետրուարի առաւօտեան այցելեցին Լ.Օ.Խ.ի «Աղթամար» մասնաճիւղի «Յովհաննէս և Վարդուհի Ֆիլհաննէսեան» կեդրոն, «Պօղոս Սնապեան» տուն թանգարան և Այնճարի երեք համայնքներու եկեղեցիները, և հանդիպում ունեցան համայնքապետերուն հետ:

IMG9696-1
Richard-Ani
170216633764058394102316718081177593969597n
1702135213234380010490964626712088613061934n
169986883764058294102327075831790531636721n
169978653764058794102277942650300140376769n
168650863764058227435668662399566525700685n
168649303764058594102291930547640322853140n
1686468813234606577134979038923310090004542n

LOGO en