Լուրերու Արխիվ

marzagan or

Մարզական օր (քոլէճ)

Ուրբաթ, 5 մայիս , 2017-ին, տեղի ունեցաւ Ազգային «Յառաջ-Գ. Կիւլպէնկեան» վարժարանի Մարզական օրը, որ առիթ ստեղծեց համախմբելու վարժարանի մեծ ընտանիքը : Աշակերտութեան եւ ուսուցչակազմին կողքին ՝ յաճախակի մատակարարումներով իր եռանդուն գործունէութիւնը ցուցաբերեց վարժարանին ծնողաց խորհուրդը: Առաւօտեան սովորական ժամուն քոլէճի աշակերտները խմբուեցան դպրոցին բակը , ուրկէ ընթացք առաւ Rally paper խաղը: Նախաճաշէն ետք , սկսաւ պարան քաշելու խաղը, ապա տեղի ունեցաւ ֆութպոլի եւ պասքէթպոլի մրցաշարք: Ուժի խաղին յաջորդեց վազքի մրցումն ու մէկ քայլ ոստումը: Ճաշի դադարէն ետք աշակերտները մասնակցեցան մէկ քայլ ոստումի , բարձրութիւն ցատկելու , նշանառութեան, ինչպէս նաեւ free throw , three poin , football control և ping pong-ի խաղերուն: Մարզական օրուան աւարտին տեղի ունեցաւ մետալաբաշխում ՝ ներկայութեամբ Տէր Միւռոն քհնյ. Աւետիսեանին , քաղաքապետ՝ Վարդգէս խօշեանին , խնամակալութեան , Ս.Պօղոս եկեղեցւոյ Տիկնանց միութեան վարչութեան , ՀՄԸՄի վարչութեան , վարժարանիս Ծնողաց Խորհուրդին եւ ծնողներու հոծ բազմութեան : Վարժարանին տնօրէն՝ Արմէն Թաշճեան ողջունեց ներկաները , շնորհակալութեան խօսք ուղղեց Քաղաքապետութեան , Ս. Պօղոս եկեղեցւոյ Տիկնանց միութեան, ԼՕԽ-ի «Աղթամար» մասնաճիւղի վարչութեան եւ վարժարանին ծնողաց խորհուրդին ,որոնք իրենց աջակցութեամբ սատար հանդիսացած էին օրուան յաջողութեան : Ապա տնօրէնը հաստատեց թէ վարժարանը մեծ կարեւորութիւն կ՛ընծայէ մարմականակրթանքին, որովհետեւ ըսաւ ան,- «կը հաւատանք , որ առողջ միտք մը կրնայ աճիլ առողջ մարմինի մէջ» : Եզրափակելով իր խօսքը տնօրէնը մարզական օրը նուիրեց Մայիսեան փառաւոր յաղթանակներուն ու թելադրեց աշակերտներուն պատմութիւն կերտած հերոսներու աննկուն կամքով յառաջդիմեն ՝ հասնելու միշտ յաղթանակներու: Ապա ան հրաւիրեց հոգեւոր հովիւը, քաղաքապետը, խնամակալութեան ատենապետը, տիկնանց միութեան ատենապետուհին, ՀՄԸՄի վարչութեան ներկայացուցիչն ու ծնողաց Խորհուրդի ատենապետուհին , որ յանձնեն մետալներն ու բաժակները: 

1842373613900247643904197583558422331501560n
1842507813900418810553748133129770539178473n
marzagan-or
1842502713900649877197303246992429747967894n
1834275713900686510526971347736717345847240n
1834249013900642610531362814763073616484680n
1834192013900685510527075680247197948242002n
1830139113900545443874412942069520279982577n
1830175113900620043866958538309064599737615n
1830119313900598577202434213834427754716657n
1830080513900743277187961590140307596155863n
183009541390071761052386718649677585037519n

LOGO en