Լուրերու Արխիվ

 

հերկելյան 300x200

Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Սփյուռքի ամենամեծ հիմնախնդիրը մշակութային այլազանությունն է. Մովսես Ս. Հերկելյան

«Հայաստան-Սփյուռք համահայկական 6րդ համաժողովի առաջնահերթությունը գործնական քայլերի որդեգրումն է»,-«Հայերն այսօր»-իհետ զրույցում ասաց լիբանանահայ արվեստաբան, «Նոյան Տապան» պատկերասրահի սեփականատեր և տնօրեն Մովսես Ս. Հերկելյանը:

Խոսելով հայապահպանության հիմնախնդիրների մասին՝ լիբանանահայ արվեստաբանը նշեց, որ Սփյուռքի ամենամեծ հիմնախնդիրը մշակութային այլազանությունն է: «Նախ պետք է կոտրել այն բոլոր կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն Հայրենիքի և Սփյուռքի միջև (ինչպես նաև՝ տարբեր Սփյուռքերի): Այնուհետև հարկավոր է վերացնել միմյանց հանդեպ փոխադարձ անվստահությունները և համախմբվել հայրենիքի շուրջ»,-ընդծեց Մովսես Ս. Հերկելյանը:

Անդրադանալով այն կարևոր նախադրյալներին, որոնց միջոցով Սփյուռքում հնարավոր է հայապահպանությանն ուղղված աշխատանքներ իրականացնել, արվեստաբանն առանձնացրեց հետևյալները. «Բարձր Արհեստագիտությունը օգտագործել ի նպաստ հայոց լեզվի, հայոց պատմության և առհասարակ՝ հայ մշակույթի ուսուցման և տարածման: Առանց շրջանցելու մեր ազգային ավանդությունները՝ ստեղծել, ուսուցանել ու տարածել ժամանակակից հայ երիտասարդի խառնվածքին ու էությանը համապատասխան մշակույթ (բառի ամենալայն իմաստով, ներառյալ՝ հոգևոր մշակույթը):
Առանց մերժելու օտարացած և ծագումով հայերին, փորձել ուղղորդել նրանց դեպի հայկականություն և հայրենիք»:

LOGO en