Լուրերու Արխիվ

kermania mousaler

Գերմանիայում առաջին անգամ կայացավ Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնակատարություն

Ավանդական զուռնա-դհոլով, հարիսայով, ազգային երգ ու պարով Գերմանիայի հայ համայնքն առաջին անգամ նշել է Մուսալեռան հերոսամարտին նվիրված տոնակատարությունը:

Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Լեեր (Leer) քաղաքում բնակվող միակ հայ Թովմասյանների ընտանիքը Օսթֆրիզլանդ (Ostfrisland), Էմսլանդ (Emsland) մարզերի եւ Լաուենբուրգ (Lauenburg) քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպել էր Մուսալեռան հերոսամարտին նվիրված միջոցառում: Հատկանշական է, որ միջացառումն անց է կացվել 2015 թվականին տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին հարող այգում: Հատուկ այս առիթով Լեերի քաղաքային իշխանությունները թույլ են տվել քաղաքապետարանի դիմային մասում տեղադրել Հայոցը եռագույնը: Միջոցառումը ազդարարվել է ավտոերթով. ավտոմեքենաների համարների փոխարեն «Մուսա լեռ» եւ «Հայաստան» գրություններով մոտ 20 ավտոմեքենա, ծածանելով հայոց դրոշը, շրջել են Լեեր քաղաքով, որից հետո խաչքարին հարող այգում մեկնարկել է միջոցառման սկիզբը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հաղորդում են միջոցառման կազմակերպիչները:

Միջոցատմանը մասնակցել են ոչ միայն Գերմանիայի ամբողջ տարածքում ապրող հայերը, այլ նաեւ գերմանացի պաշտոնյաներ, որոնց հայ համայքը դիմավորել է աղուհացով՝ ուղեկցելով զուռնա-դհոլի պարեղանակով: Միջոցառման սկզբում գերմաներեն եւ հայերեն ներկայացվել է Մուսալեռան հերոսամարտի պատմությունը, Գերմանիայի տարբեր համայնքներից ներկայացուցիչներ ողջունել են ներկաներին՝ կարեւորելով նման միջոցառումների անցկացման դրական ազդեցությունը Գերմանիայում հայ համայնքի զարգացման վրա: «Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունն առաջինն էր աշխարհում, որի ժամանակ թուրքերը փորձեցին կոտորել եւ պատմության գիրկն ուղարկել մի ամբողջ ժողովուրդ: Նկատենք, որ Ֆրանց Վերֆելի կողմից գրված «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքն արգելվել էր Նացիստական Գերմանիայում, քանի որ փորձ էր արվում ամեն կերպ թաքցնել ճշմարտությունը: Այսօր, ահա, այդ գիրքը մեծ տարածում ունի Գերմանիայում, ավելին՝ Լեեր քաղաքում նշվում է հերոսամարտին նվիրված այս միջացառումը: Շնորհակալություն եմ հայտնում Լեերի միակ հայ ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանին, ով այս միջոցառումով բացեց մեր աչքերը՝ ներկայացնելով տեղի ունեցածը»,-ասել է ներկաներից մեկը:

«Պարոն Թովմասյանն իրավամբ համարվում է մեր տարածաշրջանի հայ-գերմանական մշակութային կյանքի եւ միասնականության դեսպանը»,-իր խոսքում ասել է միջոցառման հատուկ հյուր, Քրիստոնեահրեական միասնական աշխատանքային կազմակերպության նախագահ, նախկին քաղաքապետ Քելլները, որը, ի դեպ, ժամանակին թույլատրել էր խաչքարի տեղադրումը: Իր ելույթի վերջում նա ավելացրել է հայերեն՝ «Հարիսա, մենք բոլորս ցանկանում ենք համտեսել հարիսա»: Ելույթներից հետո կենտրոնական եւ հյուսիսիային Գերմանիայի հոգեւոր հովիվ տեր Գնել քահանա Գաբրիելյանն օրհնել է հարիսան, որից հետո ազդարարվել է բուն միջոցառման մեկնարկը:

Լեեր քաղաքի նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլերը, հայագետ, լրագրող, արձակագիր Յոխն Մանգելսենը, Քրիստոնյա եկեղեցիների արհմիության «Ացեկա» նախագահ Ուվէ Վիառդան առաջիններից էին, որ փորձել են հատուկ մուսալեռցիների բաղադրամասով մատուցված հարիսան: Միջացառումն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով, հայ փոքրիկները, ովքեր երբեւէ չեն եղել Հայաստանում, արտասանել են հայ գրողների հայտնի բանաստեղծություններից հատվածներ: Բացի հարիսայից միջոցառմանը մատուցվել է նաեւ թեմատիկ տորթ, որը պատրաստել էր Վիլեմ Սաֆենից հայ խոհարարը:

LOGO en