
Մելանքթոն և Հայկ Արսլանեան Ճեմարան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներու այցելութիւնը՝ Այնճար:
Հինգշաբթի 3 Նոյեմբեր 2016-ի առաւօտեան, Այնճար այցելեց Մելանքթոն և Հայկ Արսլանեան Ճեմարան Վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները: Օրուան ընթացքին, անոնք ծանօթացան Այնճարի պատմութեան ու մշակոյթին մասին, այցելելով Այնճարի քաղաքապետարանը, Հ.3.Դ. «Կարմիր Լեռ» կոմիտէի գրասենեակը, դպրոցները, «Ս. Պօղոս» եկեղեցին, Պօղոս Սնապեանի տուն թանգարանը, նորակարոյց Հ.Մ.Ը.Մ ակումբը և այլ վայրեր:













