Լուրերու Արխիվ
Հինգշաբթի, 15 Սեպտեմբեր 2022֊ին, երեկոյեան ժամը 7։00֊ին տեղի ունեցաւ Համազգայինի Այնճարի 《Պ. Սեւակ》 մասնաճիւղի կազմակերպած երիտասարդ նկարիչներու գործերու ցուցահանդէսը։ Ցուցահանդէսին իրենց գործերով մասնակցեցան` Ալիք Աշգարեան , Փաթիլ Թասլաքեան , Լոռի Գառնէշեան , Լիսա Յովսէփեան , Լոռի Պագգալեան , Քրիսդէլ Սապունճեան , Սարիա Սգայեան , Մարիա Քէօֆթէեան , Մարկօ Զէյթունեան , Շաղիկ Պէրպէրեան , Բալիկ Գարայեան , Յասմիկ Այնթապլեան , Ռուպի Պետրոսեան , Սեւատա Անտոնեան , Վարանդ Մեթլեան եւ Պարոյր Ղուկասեան։
Ցուցահանդէսին բացումը կատարեց` օրուայ բանախօս, ծագումով Այնճարցի` Գանատահայ Արուեստագէտ Ընկ.Յակոբ Ճամպազեան։
Բացման խօսքը կատարեց` արուեստագէտ Գօգօ Կարապէտ, հակիրճ կերպով ներկայացուց Յակոբ Ճամպազեանի կեանքն ու գործը։ Ապա, Յ. Ճամպազեան խօսք առնելով բարձր գնահատեց 《Պ.Սեւակ》 մասնաճիւղի գործը, շնորհաւորեց երիտասարդ նկարիչներն ու նկարչուհիները. մաղթելով անոնց փայլուն ապագայ,թելադրելով որ չընկրկին դժուարութիւններու դիմաց որովհետեւ հարթ չէ արուեստի ճանապարհը։
Բանախօսը եւ Համազգայինի վարչութիւնը փոխանակեցին յուշանուէրներ,ապա ներկաները դիտեցին,ըմբոշխնեցին ու գնահատեցին ցուցադրուած գեղանկարները ։
Ցուցահանդէսը կը մնայ բաց վաղը` Շաբաթ 17 Սեպտ. ժամը 18։00֊էն 24;00։
2872772361260510268584222555060270089627718n
306980305126051203525071632874925153481465n
3051348451260508668584387491315247665193913n
3069620361260509868584263417706618332381211n
3058067141260511468584108507947040093771528n
307006122126051090191749475236667453647373n
3065132261260511568584093472164135293494254n
3069849991260512168584031675328314371958519n
3049849521260512635250658452558689583089307n
3049453601260512501917332486733766773973090n
3069639551260512768583978947029779115945532n
3063600081260512935250625428355383280276822n
?>