Ամանորեայ Խրախճանք
Ուրբաթ 30 Դեկտեմբեր 2016-ին, Հ.Յ.Դ «Մովսէս Տէր Գալուստեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Մոկլի-Գայլիկ վոհմակներու և Արծուիկ Երամի Ամանորի Խրախճանքը, կազմակերպութեամբ՝ Հ.Մ.Ը.Մ Այնճարի Սկաուտական խորհուրդին և խմբապետական կազմին:
Սկաուտները ճոխ մթնոլորոտով, երգերով ու պարերով վայելեցին կաղանդի մթնոլորտը: Նոյն պահուն, մթնոլորտը աւելի ջերմացաւ երբ ժողովրդային տուն այցելեց Միրիամ Սքաֆ (հանգուցեալ նախկին նախարար՝ Էլի Սքաֆի տիկինը), և ներկայ բոլոր փոքրիկներուն, պատանիներուն, կրտսերներուն, գայլիկներուն, արծուիկներուն և մոկլիներուն, նուէրներ բաժնուեցան իր կողմէ:
Որմէ ետք, Տիկ. Մարիամ Սքաֆ, հանդիպում մը ունեցաւ Հ.Յ.Դ «Կարմիր Լեռ» կոմիտէին և Այնճարի քաղաքապետութեան հետ:
Աւելի ուշ, Հ.Մ.Ը.Մ մասնաճիւղի կաղանդ պապան իր շքախումբով ժամանեց սրահ, և ուրախացուց բոլոր սկաուտները:



