Լուրերու Արխիվ

Mousalertsi Ganayk

Մուսալեռցի Կանայք

Խոնարհվում եմ: Քաջ, կենսասեր, կամային, ընտանեպաշտ, ազգասեր: Կանայք, ովքեր հաղթել գիտեն: Նրանք բոլորը զինվոր են նաև: Գիտեն զենքի գաղտնիքները: Մուսալեռան ինքնապաշտպանության օրերին նրանք զենք են վերցրել իրենց ամուսինների հետ: Կռվել են, հաց են թխել ու էլի զենք են վերցրել: Ժպտացել են կյանքին, ու կյանքը շարունակվել է իրենց համար: Նրանց կենսասիրությունն անցել է սերունդներին: Լինելով տոհմիկ մուսալեռցու հետնորդ՝ հասկացել եմ, որ այդ բնակավայրի ժողովուրդը շատ բան է վերցրել պերճաշուք բնությունից, սիրել ազգային երգը, մանավանդ՝ պարը: Այսօր էլ մուսալեռցիների տանը հավաքույթներին հնչում են հաղթական պարեր ու հայտնի ՛՛Հալա հալա Նինոյ՛՛-ը: Երիտասարդներն էլ շատ հայրենասեր են, պահպանում են սովորույթները ընտանեկան, իրենց համար կարևոր է ամեն ինչ. այն ամենը, ինչը հիշեցնում է մուսալեռցու կենցաղը՝ խոհանոցը, երգն ու պարը, բարեկամներին հիշելն ու բարեկամություն անել կարողանալը: Այդպիսին է այդ հատվածի՝ հաղթանակ վայելած պապերից եկած սերնդի այսօրվա նկարագիրը:

Հայրենի Մտաւորական՝ Անի Փաշայեան

?>