Լուրերու Արխիվ

dzererou havakouyt

Տարեցներու Ձեռնարկ

Այնճարի տարեցները  Ս. Զատկուան  ճաշկերոյթը վայելեցին ճաշարան  «Արեւ»-ի տնօրէնութեան հրաւէրով, Հինգշաբթի, 20 Ապրիլ 2017-ի կէսօրին:

Տէր Միւռոն քահանայ Աւետիսեանի օրհնութեան աղօթքով և Այնճարի հոգեւոր հայրերու ներկայութեամբ, ԼՕԽ-ի «Աղթամար» մասնաճիւղին կողմէ ձեռնարկը բացուած յայտարարուեցաւ: Ապա ընկերային յանձնախումբի ատենապետ՝  ընկհ. Ծաղիկ Հերկելեան, շնորհաւորեց ներկաներուն Զատիկը և բարի գալուստի, բարի վայելումի և առողջութեան մաղթանքներէն ետք, խօսքը տուաւ օրուան հանդիսավարներուն՝ ընկերուհիներ Համեստ Ճամպազեանին և Սալբի Հանտեանին:

            Անոնք զուարճացուցին ներկաները իրենց հաճոյակատարումներով և Մուսա Տաղեան առօրեան բնորոշող առածներով, երգերով և հանելուկներով:

Մէջ ընդ մէջ, յայտագիրը ճոխացուցին ներկայները, իրենց երգերով, ասմունքներով, պարերով:

     Սրտի խօսք փոխանցեցին, Տէր Արսէն քահանայ Քէշիշեան, առաքինազարդ քոյր Թէօպիստէ Պետրոսեան և Շրջանային Վարչութեան ներկայացուցիչ՝ ընկհ. Ցօղիկ Հաւաթեան:

     Ապա տեղի ունեցաւ հաւկթախաղ:

     Ձեռնարկի աւարտին, վարչութիւնը յուշանուէրով մը պատուեց  օրուան բարերար ընտանիքին մայրը՝ ընկհ. Վարդուհի Զէյթլեանը:

IMG-20170424-WA0031
IMG-20170424-WA0030
IMG-20170424-WA0029
IMG-20170424-WA0028
IMG-20170424-WA0027
IMG-20170424-WA0026
IMG-20170424-WA0025
IMG-20170424-WA0024
IMG-20170424-WA0023
IMG-20170424-WA0022
IMG-20170424-WA0021
IMG-20170424-WA0020
IMG-20170424-WA0019
IMG-20170424-WA0018
IMG-20170424-WA0016
IMG-20170424-WA0017
IMG-20170424-WA0015
IMG-20170424-WA0014

?>