Լուրերու Արխիվ

մուսալեռցի հայերի

Ոչ թե ապստամբություն, այլ ինքնապաշտպանություն. թուրքական կայքն անդրադարձել է մուսալեռցի հայերի դիմադրությանը

Թուրքական Gazeteduvar.com.tr կայքն անդրադարձել է Ցեղասպանության տարիներին զինված ինքնապաշտպանության դիմած մուսալեռցի հայերի պատմությանը՝ նշելով, որ դա 20-րդ դարի ամենատպավորիչ դիմադրության պատմություններից մեկն է:

Թուրք սյունակագիր Սոներ Սերթը Մուսա լեռան դիմադրության մասին խոսելիս կիրառում է ոչ թե թուրքական պաշտոնական պատմագրության մեջ ընդունված «ապստամբություն», այլ «ինքնապաշտպանություն» բառը:

Սերթը նաև շեշտել է, որ 20-րդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որը, սակայն, սկիզբ էր առել դեռևս 19-րդ դարի վերջերից՝ տարբեր կոտորածների իրականացմամբ:

Հեղինակը շեշտում է նաև, որ կիլիկիահայության շրջանում առաջին հարվածը ստացել են Ադանայի հայերը:

Թուրք սյունակագիրը նշում է, որ Մուսա լեռան դիմադրության ժամանակ հայերի՝ վատ զինված լինելով հանդերձ մի ամբողջ իշխանական բանակի դեմ երկար ժամանակ դիմադրել կարողանալու պատճառներից մեկն էլ եղանակային բարենպաստ պայմաններն էին ու տեղի բնության բարիքներից օգտվելու հնարավորությունը:

?>