Լուրերու Արխիվ

Կիրակի 6 Յունուար 2019-ին, Այնճարի Հայ Առաքելական համայնքը նշեց Սուրբ Ծննդեան տօնը, «Սուրբ Պօղոս» եկեղեցւոյ մէջ:

Արդարեւ տեղի ունեցաւ եկեղեցական արարողութիւն Սուրբ և Անմահ Պատարագ, որուն ընթացքին Տէր Միւռոն Գհնյ. Աւետիսեան քարոզեց ներկաներուն ծնունդի խորհուրդին մասին, ու մաղթեց բոլորին խաղաղութիւն ու բարեբեր տարի մը, որմէ ետք տեղի ունեցաւ ջրօրհնէք. Աւարտին բոլոր հաւատացեալ ժողովուրդը եկեղեցական թափորով ուղղուեցան դէպի 《Գ. Կիւլպէնկեան》 սրահ, ուր տեղի ունեցաւ երգեցողութիւն և հիւրասիրութիւն։

Այնճարի Հայ Աւետարանական համայն ալ նշեց Ս. Ծննդեան տօնը։ Եկեղեցւոյ մէջ Ներկայ էր հոծ բազմութիւն մը, մասնակից դառնալու Սուրբ Ծննդեան պաշտամունքին որ կատարեց Պատուելի Յակոբ Ագպաշարեանը և բոլորին ողջունեց Սուրբ բրկիչին գալուստով մաղթելով բոլորին յաջողութիւն կեանքի մէջ, ուրախութիւն և արեւշատութիւն. Պաշտամունքէն ետք եկեղեցւոյ «Չանից» սրահին մէջ, ներկաները տօնական հիւրասիրութեամբ շնորհաւորեցին Քրիստոսի Ծնունդն ու իրենց բարեմաղթութիւնները փոխանցեցին զիրար:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնը քրիստոսի։

4929363824243077509444472126878417843388416n
4978738324243078309444393578365183917031424n
4962421324243089842776574979844073805316096n
4978417024243080209444208111960832818020352n
4989668924243091342776426738387767086022656n
4975595224243079209444304856828024240209920n
4973076324243081176110778742703885774225408n
4966144224243084776110411176286100927283200n
4959965324243083342777227059402521961299968n
4994969824243082142777348199246048720322560n
4952855724243086142776944824534083537207296n
4947972024243088742776688971173378299789312n
4962421324243089842776574979844073805316096n

 

?>