Լուրերու Արխիվ

Կազմակերպութեամբ Լիբանանի Քոնկ ֆու – ուու շուի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Շեպիպէ ակումբին մէջ (Ֆըրն Շըպպեք) տեղի ունեցաւ թաու լուի Լիբանանի բաժակի մրցաշարքը` մասնակցութեամբ 68 երկսեռ մարզիկներու, որոնք կը ներկայացնէին հետեւեալ 8 ակումբները. Անթունիէ Պաապտա, Պել Հորիզոն, Սքուեր Ֆիթ Քլապ, Այնճարի սեւ գօտիները, Սանթրալ Ճիւնի, ԱՊՊԱ, Ալաա եւ Թայկըրզ:

Ապահովելով 121 կէտ` Այնճարի սեւ գօտիներու մարզիկները գրաւեցին երկրորդ դիրքը` տիրանալով 23 մետալի (9 ոսկի, 8 արծաթ, 6 պրոնզ):

Այնճարի Սեւ գօտիները ներկայացուցին Անի Գազանճեան, Արինա Աբրահամեան, Ալեքս Գապաքեան, Ուաժիհ Հարաթի, Քրիսթել Գազանճեան, Մաթիլտա Գէօհիւլեան, Սերօ Գալեմքէրեան, Պետօ Խօշեան եւ Սելին Տուտաքեան:

143 կէտ ապահովելով` Անթունիէ Պաապտա հանդիսացաւ առաջին (13 ոսկի, 7 արծաթ, 8 պրոնզ), մինչ երրորդ դիրքը 105 կէտով գրաւեց Սքուեր Ֆիթ (8 ոսկի, 8 արծաթ, 3 պրոնզ):

8287324326040792465396366739430013914841088n
8201905626040796665395942231195098924711936o
819626262604078979872996594842267437498368o

?>