Շուշիի Ազատագրման Երգը
Անառիկ ամրոց, հպարտ իմ Շուշի,
Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի,
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ
Շուտով կը լինեն դռներիդ առաջ:
(կրկ.) Քիրս սարի կողմից հէնց փչի քամին
Թող սարսափահար լինի թշնամին,
Եւ թող իմանայ մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետեւ չենք ներելու մենք:
Հրաման տուեց Քոմանտոսը քաջ,
Լոյսը չբացուած գրոհենք առաջ,
Քաղաքը բոլոր կողմերից պատենք,
Այսօր մենք պէտք է Շուշին ազատենք:
(կրկ.) Քիրս սարի կողմից հէնց փչի քամին
Թող սարսափահար լինի թշնամին,
Եւ թող իմանայ մեր ոսոխը նենգ,
Որ այսուհետեւ չենք ներելու մենք:
Ելան քաջերը, կռիւն էր ահեղ
Եւ յաղթանակն էր՝ մեծ ու փառայեղ,
Ամբողջ հայութեան իղձը կատարուեց,
Մայիսի 9ին Շուշին ազատուեց:
Ցնծա Հայաստան, Շուշին ազատուեց
Վահագնի ոգով երկիրը պատուեց,
Հասկացիր ոսոխ, Մայիսներ շատ կան
Կարսի ու Մուշի հերթըն էլ կը գայ:
ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ