Լուրերու Արխիվ

LOGO hy

Յորդանանի մշակոյթի նախարար Նաբիհ Շուքմի ներկայացուցիչը, Մշակույթի նախարարութեան նախարարի խորհրդական՝ Յասար Ալ-Խասաունան հանդիսաւոր կերպով բացումը կատարեց արուեստագէտ Նարօտ Տումանեանի գեղանկարչական ցուցահանդէսին, որ հիւրընկալուած էր թագաւորական մշակութային կեդրոնի կողմէն:

Ցուցահանդէսը կը պարունակէ աւելի քան 35 արուեստի ստեղծագործութիւններ, որուն շահերը պիտի յատկացուին արուեստի միջոցով դպրոցական երեխաներու, որբերու, ինչպէս նաեւ հաշմանդամներու կեանքերը կեանքի կոչելու ծրագրի մը իրագործման:
Նարօտ Տումանեան 16 տարեկան աշակերտուհի, աշխատած է հարաւային Յորդանան, ուր ան կազմակերպած էր ապակիի վրայ գծելու դասընթացք մը, ինչպէս նաեւ հաշմանդամներու համար արուեստանոց մը հիմնած է Մաանի մէջ:
Այս տարի, Նարօտ Տումանեանը ընդլայնած է իր ծրագիրը մայրաքաղաք Ամմանի եւ Իրպիտ նահանգի մէջ, մտադրելով հիմնել արուեստի ուսուցիչներու խումբ մը՝ հասնելու համար ծրագրի իրագործման:

 

306529489661935802101115046772735092122832n
306885549661937668767591114798193276814028n
306300489661937868767573542483659552689239n
306296449661927802101913254179764416951731n
306291639661927768768587385544543947373045n
306246919661927735435257775120167535454272n
30623585966192846876851567546679139115267n
305942389661928668768492976233472019162632n
305823889661927702101921474092421374945457n
305720539661934335434598349113021530204193n
30571774966192880210181164606568309882921n

?>