Լուրերու Արխիվ

Չորեքշաբթի 20 Փետրուար 2019-ին առաւօտեան ժամը 10։30-ին Այնճարի «Սարգիս Զէյթլեան» կեդրոն այցելեց Լիբանանի մէջ Հ.Հ. Արտակարգ եւ Լիազօր Դեսպան ՝Վահագն Աթաբէկեան, որուն կ՝ընկերակցէր դեսպանատան Գ. Քարտուղար Տիար՝ Դաւիթ Ալաբերդեան։


Այցելութեան ներկայ էին գիւղիս պատկան մարմինները. Հ.Յ.Դ. «Կարմիր Լեռ» կոմիտէի ընկերները, քաղաքապետ՝ Վարդգէս Խօշեան, քաղաքապետական խորհուրդի անդամները, գիւղիս 3 եկեղեցիներու հոգեւոր հայրերը, թաղական խորհուրդներն ու տիկնանց միութեանց և  Լ.Օ.Խ. -ի «Աղթամար» մասնաճիւղի անդամները, և գիւղիս մէջ գործող զանազան միութեանց վարչութիւնները:

Ան դիմաւորուեցաւ Հայկական աւանդական աղ ու հացով, ապա կեդրոնի «Զաւէն Թաշճեան» սրահէն ներս  հանդիպում մը ունեցաւ  միութեանց ներկայացուցիչներուն հետ, հանդիպման աւարտին պրն. դեսպանը պարգեւատրուեցաւ Յուշանուէրով մը:

Ապա դեսպանը ներկաներուն  հետ ուղղուեցաւ դէպի «Հ.Մ.Ը.Մ.»-ի մարզահամալիր, Լ.Օ.Խ-ի «Ֆիլհաննէսեան» կեդրոն և դարմանատուն, Հայ կաթողիկէ «Սուրբ Վարդարանի Տիրամօր» եկեղեցի, «Պօղոս Սնապեան»-ի տուն թանգարան, Հայ Աւետարանական Երկրորդական վարժարան ու եկեղեցին, քաղաքապետարան, «Պօղոս Ղուկասեան» պուրակ ուր տեղի ունեցաւ ծառատնկում: Ապա բոլորը միասնաբար այցելեցին Ազգային «Յառաջ» և «Գ. Կիւլպէնկեան» վարժարան, Մուսա Լերան հերոսամարտի յուշահամալիր ու «Ս. Պօղոս» եկեղեցի և մօտէն ծանօթացաւ Այնճարի և անոր պատմութեան մասին։


Այցելութեան աւարտին եկեղեցւոյ «Գ. Կիւլպէնկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ յատուկ յայտագիր մը ուր զոյգ վարժարաններու աշակերտները հանդէս եկան երգեցողութեամբ, ասմունքով, նուագով, և պարով։

Աշակերտներուն ուղղուած իր խօսքին մէջ, մեծայարգ պրն. Դեսպանը մեծ հիացումով անդրադարձաւ Այնճարի հայեցի դիմագիծի պահպանման համար տարուող աշխատանքներուն:

 

IMG5833
IMG5837
IMG5836
IMG5842
IMG5846
IMG5848
IMG5853
IMG5858
IMG5860
IMG5868
IMG5866
IMG5897
IMG5896
IMG5874
IMG5884
IMG5886
IMG5932
IMG5936
IMG5937
IMG5939
IMG5900
IMG5913
IMG5952
IMG5955
IMG5916
IMG5924
IMG5921
IMG5941
IMG5947
IMG5944
IMG5947
IMG5957
IMG5964
IMG5968
IMG5970
IMG5976
IMG5979
IMG5980
IMG5984
20190220143651
IMG5982
IMG5988

Հ.Յ.Դ.《Կարմիր Լեռ》 Կոմիտէն կը գուժէ իր շրջանի վաստակաւոր ընկերներէն, ընկեր՝ Զոհրապ Յովսէփեանի մահը որ պատահեցաւ այսօր առաւօտեան, յետ կարճատեւ հիւանդութեան։

                                                                                                                   51719697_2492187657489789_5545769348641062912_n.jpg

                                                                                                                                                      47152458_2353278284714061_2919577600835715072_n.jpg

Շաբաթ 9 Փետրուար, 2019-ին մահացաւ Լուսին Թօփալեան։
Յուղարկաւորութեան արարողութիւնը պիտի կատարուի երկուշաբթի կէսօրուան ժամը 2։30֊ին Այնճարի Հայ Աւետ. եկեղեցւոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Այնճարի գերեզմանատունը։
Ցաւակցութիւնները կ'ընդունուին եկեղեցւոյ 《Հետուիկ》 սրահին մէջ յետ թաղման արարողութեան մինչեւ երեկոյեան ժամը 6։00, իսկ Երեքշաբթի օրը հանգուցեալին քրոջ բնակավայրը(Այնճար)։

Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալին ընտանեկան պարագաներուն և հարազատներուն:

 

                                                                                                                             47152458_2353278284714061_2919577600835715072_n.jpg

Շաբաթ 9 Փետրուար, 2019-ին մահացաւ Արշալոյս Հապեշեան։
Յուղարկաւորութեան արարողութիւնը պիտի կատարուի այսօր՝ կէսօրուան ժամը 12։00֊ին Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Այնճարի գերեզմանատունը։
Ցաւակցութիւնները կ'ընդունուին《Ս. Պօղոս》 եկեղեցւոյ 《Գ. Կիւլպէնկեան》 սրահին մէջ յետ թաղման արարողութեան մինչեւ երեկոյեան ժամը 6։00։

Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալին ընտանեկան պարագաներուն և հարազատներուն:

 
 
?>