Լուրերու Արխիվ

                                                                         20190501 132558

                                                                                        ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

     Մուսալեռ–Այնճար հայաւանը այս տարի կը բոլորէ իր  հիմնադրութեան 80-ամեակը: Հայաւանի հիմնադրութեան 80-ամեակի յոբելինական մարմինը ներկայացնելով սոյն  առիթը նշող տարբեր ձեռնարկներու իր ժամանակացոյցը, կոչ կ՝ուղղէ գօտեպնդուելու յոբելինական տարուան խորհուրդով, մասնաւորաբար՝    վերանորոգելով         Մուսա լեռ-Այնճարի բարգաւաճման  եւ անոր հայեցի դիմագիծի ամրապնդման մեր հաւաքական  յանձնառութիւնը, ինչպէս նաեւ հաւատարիմ մնալով Մուսա լերան հերոսամարտի արժէքներուն ու անոր աւանդներուն:Համոզուած  ենք, որ յոբելինական տարին առիթ  կը  հանդիսանայ վերարժեւորելու հայաւանի դերը մեր համախումբ կեանքի եւ պայքարի երթին մէջ:

  Ստորեւ  կը  ներկայացնենք Մուսա լեռ–Այնճարի հիմնադրութեան 80-ամեակի  ձեռնարկներու ժամանակացոյցը: 

 Ա. Կիրակի , 28 Յուլիս, 2019ին ,ՊաշտօնականԲացում՝« Մուսա լերան հրաժեշտի օրը եւ Վարդավառ»Կազմակերպութեամբ՝ «Ս. Պօղոս» Եկեղեցւոյ թաղական խորհուրդին

 Բ.- Ուրբաթ , 2 Օգոստոս 2019-ին,Մարզմշակութային  Փառատօն Կազմակերպութեամբ՝ Այնճարի  Հ.Մ.Ը.Մ.ի  մասնաճիւղի վարչութեան

 

Գ.-Կիրակի, 18 Օգոստոս 2019-ին,  Աստուածածնայ Վերափոխման Տօն Կազմակերպութեամբ՝ ԱյնճարիՀայ կաթողիկէ համայնքին

 

Դ- Շաբաթ , 24 Օգոստոս 2019-ին, Մուսալերան  ու Այնճարի Նուիրուած եւ Բարբառով Երգերու Երգարանի Գինեձօն Կազմակերպութեամբ՝ Այնճարի Համազգայինի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղին

 

Ե.- Կիրակի , 1 Սեպտեմբեր, 2019-ին ,ժամացոյցի  Բացում կազմակերպութեամբ՝ Այնճարի Հայ Աւետ. Համայնքին

 

Զ.- Շաբաթ , 7 Սեպտեմբեր, 2019-ին ,«Ս. Պօղոս» Եկեղեցւոյ  Հիմնադրութեան  60-ամեակի Տօնակատարութիւն Կազմակերպութեամբ «Ս. Պօղոս» եկեղեցւոյ Թաղական Խորհուրդին

 

Է.-Հինգշաբթի, Ուրբաթ եւ  Շաբաթ , 12,13, 14  Սեպտեմբեր  2019-ին,Նկարչական  Ցուցահանդէս Կազմակերպութեամբ ՝ Համզագայինի « Պարոյր Սեւակ» Մասնաճիւղին

 

Ը.- Ուրբաթ , 13 Սեպտեմբեր 2019-ին, Աւանդական  « ՏոհմիկԵրեկոյ»Կազմակերպութեամբ ՝Լ.Օ.Խ.-ի « Աղթամար»  Մասնաճիւղին

 

Թ.- Շաբաթ, 14 Սեպտեմբեր, 2019-ին,Մուսա Լեռ –Այնճարի Ազգագրական Թանգարանի Բացում

 

Ժ.- Շաբաթ , 14 Սեպտեմբեր, 2019-ին ,Եզրափակիչ Հանդիսութիւն Մուսա լերան Հերոսամարտի 104 ամեակի եւԱյնճարի հիմնադրութեան80-ամեակի առիթներով

 

Ժա.- Կիրակի, 15Սեպտեմբեր, 2019-ին,Սուրբ Եւ Անմահ  Պատարագ  եւ Մատաղօրհնէք ի  յիշատակ Մուսա լերան  հերոսամարտի 18 նահատակներուն

 

29 Ապրիլ 2019                                                                                                        Այնճարի հիմնադրութեան  80-ամեակի  Յոբելինական մարմին

 

 

?>