Լուրերու Արխիվ

Այնճարի Հայ Աւետարանական երկրորդական Վարժարանի Աւարտական Հանդէս

Ուրբաթ 28 Յունիս 2019-ի երեկոյեան ժամը 6:30-ին, տեղի ունեցաւ Այնճարի Հայ Աւետարանական երկրորդական Վարժարանի ամավերջի հանդէսը, վարժարանի շրջափակէն ներս:
Հանդէսը սկսաւ Լիբանանի և Հայաստանի զոյգ քայլերգներով վարժարանի «Նայիրի երգչախումբի» կատարողութեանբ, ապա 6րդ եւ 12րդ դասարաններու շրջանաատները բեմ բարձրացան "Պարը" ասմունքով եւ Մուսա Լերան աւանդական Տհոլ Զուռնայի պարեղանակով որմէ ետք տեղի ունեցաւ Աստուածաշունչի ընթերցում եւ աղօթք՝ Պատուելի Յակոբ Ագպաշարեանի կատարողութեամբ:
Հանդէսի ընթացքին շրջանաւարտ դասարաններու աշակերտները ընկերկցութեամբ վարժարանի «Նայիրի երգչախումբ»ին կենդանի պատկերով, ասմունքներով եւ պարերով ներկայացուցին Այնճարի 80 տարիներու անկիւնադարձային եւ կարեւոր հանգրուանները : Այնուհետեւ բեմ բարձրացան վարժարանի պատուոյ ցանկի արժանացող աշակերտները, որուն յաջորդեց 6րդ և աւարտական աշակերտներու ուղղերցներու ընթերցումը:
Օրուայ պատգամախօս Օրդ. Սոնիա Սիսլեան' խրատական եւ խրախուսական խօսքեր ուղղեց աւարտական դասարանի աշակերտներուն եւ անոնց ծնողներուն :
Պատգամախօսին յաջորդեց վկայականաց բաշխումը, պարգեւատրումները, Այնճարի 80-ամեայ ծեռունիներուն սրտի խօսքի փոխանցումը, Ջահի փոխանակումը, ծնողաց խորհուրդի և վարժարանի շրջանաւարտից միութեան անդամներու գնահատանքը։ Ապա Պատուելի Յակոբ Ագպաշարեան կատարեց հանդէսին հուսկ բանկը։
Հանդէսը աւարտեցաւ վարժարանի քայլերգով եւ օրհնութեան աղօթքով:

6580846228383028928782622340416937600745472n
6638527828383021228783393408647253408088064n
6558061128383017728783746452208070314426368n
6564533028383026162116232587103104415563776n
6584024628383023095449876944071319939973120n
6578117928383045428780976024266406638387200n
6553636528383046795447506999382651807203328n
6559117028383041595448024847121037373997056n
6223942128383048695447316717126665358540800n
661185762838306019544616505873682053201920n
6609020528383060962112752759842849359921152n

?>