Լուրերու Արխիվ
29229190292708006262950916502578640382940954n
29240430992707984896286387525475323367389368n
29024288592707988096286062448977803574167923n
29279026192707994996285373659242470259715247n
29211048992707990362952501608840765563362692n
2898777119270800202961800854142349022216033n
29221738992707998862951654051459029109051791n
29282070892708009696283901039115885631845141n
29364611792708013096283565282119718347646994n
29208540692480926385658903426018041628550929n
29357768392708016362949908126091734880034812n
29211048992707990362952501608840765563362692n
29270191292708018729616333740627171590365982n
 
 
 
 
3 յուլիս 2022-ին տեղի ունեցաւ Զահլէ քաղաքի եւ արուարձաններու թաղապետներու խորհուրդի ընդհանուր ժողովը:
Խորհուրդին անդամակցած են 103 թաղապետներ, որոնք երեք տարին անգամ մը կ՛ընտրեն իրենց վարչութիւնը: Վերջին ընտրութիւնը տեղի ունեցած էր 2018-ին: Այս տարուան ընտրութիւնները մէկ տարիով յետաձգուած ընտրութիւններն են` «Քորոնա» ժահրի համավարակին պատճառով:
3 յուլիս 2022-ին տեղի ունեցած Զահլէ քաղաքի եւ արուարձաններու թաղապետներու խորհուրդի ընդհանուր ժողովին ընտրուեցաւ խորհուրդը ներկայացնող վարչութիւն մը, որուն մաս կը կազմէ Այնճարի թաղապետ ընկեր Յարութ Լաքիսեան, որ նաեւ ընտրուեցաւ պետութեան մօտ խորհուրդի ներկայացուցիչ:
Ընդհանուր ժողովին 73 ներկայ թաղապետներէն ընկեր Յարութ Լաքիսեան ստացաւ 73 քուէ:
Նշենք, որ թաղապետ ընկեր Յարութ Լաքիսեան 1994-ին նշանակուած թաղապետ է: 1998-էն ի վեր ընտրուած թաղապետ:
ԱԶԴԱԿ Օրաթերթ
May be an image of 1 person
Շաբաթ 2 Յուլիս 2022-ին երեկոյեան ժամը 7:00-ին, կազմակերպութեամբ համազգայինի «Պ. Սեւակ» մասնաճիւղի մշակութային յանձնախումբին, տեղի ունեցաւ յուշ- երեկոյ` նուիրուած բժիշկ Յարութիւն Նագուլեան բանաստեղծին։
Յայտագիրը տեղի ունեցաւ բանաստեղծին տան պարտէզին մէջ։
Համազգայինի «Պ. Սեւակ» մասնաճիւղի վարչութեան անունով բացման խօսք արտասանեց Գօգօ Սգայեան։ Որմէ ետք գեղարուեստական յայտագիրի Ա. բաժինով հանդես եկաւ Հելենա Քերքեզեան, նուագի դասական կտորով մը։ Ապա ընկեր Եսայի Հաւաթեան ներկայացուց բժիշկ Յարութիւն Նագուլեան բանաստեղծին 3 գիրքերը, որուն ընթացքին Միսաք Անտոնեան ասմունքեց բանաստեղծին գիրքերէն հատուածներ։ Այնուհետեւ գեղարուեստական Գ. բաժինով Մարիա Աբէլեան մեկնաբանեց Նարէ Գէորգեանի «Կառնի» երգը, նուագի ընկերակցութեամբ Հելենա Քերքեզեանի։ Ապա իր սրտի խօսքը փոխանցեց պատուելի Յակոբ Ագպաշարեան։
Աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն ջերմ մթնոլորտի մը մէջ։
29208540692480926385658903426018041628550929n
29163407592480912252326983749137928605026492n
29286920992480903685661178770642180041258056n
29272629192480897985661747386909695545925726n
2927153949248090265232794335705729279443517n
29264093392480901285661414950944388516433524n
29261471492480904485661092347181497906876679n
?>