Լուրերու Արխիվ

21744956 10154589428766191 1728455902 o

Պատրաստութիւն՝ Մուսա Լերան 102  Ամեակի Տոհմիկ Երեկոյի

Արդէն իսկ նախապատրաստական աշխատանքները սկսած են՝ Լ.Օ.Խ.-ի «Աղթամար» մասնաճիւղի կազմակերպած Տոհմիկ Երեկոյին, որ Մուսա Լերան հերոսամարտի  102 ամեակի տօնակատարութիւններէն մէկն է:

Տեղի պիտի ունենայ Ուրբաթ 15 Սեպտեմբեր, 2017-ին, երեկոյեան ժամը 8:00-էն սկսեալ, «Սարգիս Զէյթլեան» կեդրոնի շրջափակէն ներս:

IMG5319
21744956101545894287661911728455902o
IMG5345
IMG5298
IMG5317
IMG5303
IMG5304
IMG5296
IMG5305
IMG5315
IMG5313
IMG5308
IMG5306
IMG5292

 

ngar

 Ճորճ Փուչիկեան՝ M.T.V

Քիչ ետք, Լիբանանեան M.T.V կայանէն  ունկնդրեցէք յատուկ հարցազրոյց մը «جمعية انماء عنجر» -ի տնօրէն՝ Ճորճ Փուչիկեանի հետ, որ «ALIVE» ծրագիրէն պիտի խօսի Այնճարի մէջ կայանալիք տօնակատարութիւններուն մասին: 

 

IMG 5111

Ելոյթ՝ կազմակերպութեամբ «Raffi’s Musichouse»-ի

Չորեքշաբթի 13 Սեպտեմբեր, 2017-ին Այնճարի քաղաապետարանին մօտ գտնուող «Դալար Անկիւնի»ն մէջ տեղի ունեցաւ ելոյթ մը, կազմակերպութեամբ «Raffi’s Musichouse» երաժշտական դպրոցին:

Այնճարի երիտասարդներէն Րաֆֆի Թասլաքեան հիմնած ըլլալով այս դպրոցը, ան բարի գալուստի խօսք մը արտասանեց, ուր նշեց արուեստի անհրաժեշտութիւնը մեր կեանքերուն մէջ, ըլլայ անիկա երգ, պար, թէ երաժշտութիւն, մաղթելով որ յարատեւ քաջալերանք յայտնուի այն երիտասարդ տաղանդաւորներու խումբին, որոնք մօտ մէկ ժամ կիթառ նուագելով հանդիսատեսները հաճելի մթնոլորտի մը մէջ պահեցին:

IMG5127
IMG5123
IMG5112
IMG5127 IMG5123 IMG5112

 

 

Մհեր Կարագաշյան1

Համաժողովի թեմատիկ ուղղություններից յուրաքանչյուրն իր կշիռն ու համահայկական հնչեղությունն ունի. Մհեր Գարագաշեան

Հայստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ՝ ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ատենադպիր Մհեր Գարագաշեանի հետ:

Պարո´ն Գարագաշեան, Ձեր կարծիքով ո՞րն է սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը:

– Դժվար է կողմնորոշվել, թե ո՞րն է Հայաստան-Սփյուռք 6րդ համաժողովի առաջնահերթությունը, երբ վերջինիս օրակարգը կազմված է այն հիմնախնդիրներով, որոնցից յուրաքանչյուրն իր կշիռը, համահայկական հնչեղությունն ու կենսական տարողությունը ունի: Առավել ևս` բոլորն էլ փոխկապակցված են ու մեկի կամ մյուսի ելևէջներն ազդում են մնացյալի վրա:

Սակայն եթե անպայման կենտրոնանալ է պետք, անձնապես ինձ համար մնայուն ու հրատապ օրակարգային հարց է ազգային անվտանգության խնդիրը, որն իր հերթին բազմերես է ու տարաբնույթ բաղադրիչներ ունի (առանձին` կարելի է իբրև վերտառություն դնել մնացյալի վրա):

Այս իմաստով, կցանկանայի, որ համաժողովը հատուկ շեշտադրում տար «Ազգ-բանակ» մտահղացման քննարկումներին և հետևելիք առաջարկություններին:

Այս շրջանակներում հարկ է կարկինն այնքան լայն բացել, որ հասնի սփյուռքահայերին ևս: Ի վերջո, երբ խոսում ենք «Ազգ- բանակ»-ի մասին, նրա հեռանկարը պետք է ընդգրկի ամբո´ղջ ազգը: Այդ շրջանակներում անհրաժեշտ է նաև մտածել այդ տեսլականը իրականացնելու մեխանիզմներին մասին:

Համաժողովի չորս թեմատիկ նիստերում (Հայաստանի տնտեսության զարգացում, Տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգության օրակարգ, Արտաքին քաղաքականության օրակարգ և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում, Հայապահպանության հիմնախնդիրներ) ի՞նչ հարցեր կուզենայիք քննարկվեին:

– Ինչպես նշեցի, համաժողովի օրակարգը ծավալուն է ու թեմատիկ նիստերի յուրաքանչյուր ենթաբաժինը կարող է ամբողջ համագումարի բնաբանը դառնալ: Կարելի է սակայն, ավելի հանգամանորեն կանգ առնել մի շարք անմիջական հարցերի վրա: Օրինակ`

– Ազգային անվտանգությանը նվիրված քննարկումնների շրջանակներում անվտանգությունը չդիտել միայն Հայաստանի և Արցախի սահմաններից ներս, այլ` համա´յն հայության, համապարփակ հայեցակարգի հեռանկարով:

– ՀՀ տնտեսության բնագավառում կենտրոնանալ սոցիալական արդարության դրույթներով առաջնորդվող զարգացման վրա, որն իր առաջընթացի մեջ կթոթափի կաշառակերության և ստվերային մենաշնորհների նման ախտերը: Այս լույսի տակ զարգացումը խթանելու գծով հարկ է նաև որոնել ձևեր, որոնք դուռը լայն կբացեն Սփյուռքի շոշափելի ու որոշիչ մասնակցության առջև:

– Արտաքին քաղաքականության ոլորտում միշտ կիզակետի մեջ պետք է պահել թուրք-ազերիական հակահայ մեքենան, որը վերջին տարիներին բավական թափ է հավաքել և նմանակում է պայքարի մեր իսկ մեթոդները, մեր զենքերը՝ փորձելով հաճախ մեր դեմ գործածել:

– Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացը առանց տատանումների ամրագրել հատուցման և իրավունքների վերականգնման առանցքի վրա:

– Երբ ազգի երկու երրորդն ապրում է արտերկրում` հայապահպանության խնդիրներին հարկ է անդրադառնալ ավելի ընդգծված կերպով, հեռու` հայ լեզվի ու դպրոցի մասին հնամաշ լոզունգաբանություններից: Մեր դարի ընձեռած միջոցները նոր կարելիություններ են ստեղծում` վերատեսության ենթարկելու Սփյուռքում կրթական ու մշակութային գործունեության ցարդ կտրած մեր ճանապարհը: Հարկավոր է այս տեսանկյունից դիտված` կոնկրետ լուծումներ և ուղենիշներ դնել սեղանի վրա՝ բաղձանքների մեր ընթացիկ ցանկի փոխարեն:

Օրինակներ կարելի է շատ թվարկել, սակայն կբավարարվեմ այսքանով, լավատես լինելով, որ համաժողովին արծարծված գաղափարներն ու առաջադրանքները համաժողովից հետո կսկսեն աստիճանաբար իրագործվել:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:

– Մասնակցել եմ Հայաստան-Սփյուռք հաժողովների մեծ մասին: Կարող եմ վկայել, որ քայլ առ քայլ զուտ խորհրդանշական հարթությունից անցել ենք ավելի ներգործուն դերակատարության: Վերջինիս լավագույն օրինակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ու ընթացքում գումարված ժողովներն էին, որոնք իբրև հարթակ ծառայեցին համահայկական մեր ճիգերը համակարգելու և առավել ուժական դարձնելու իմաստով:

Մնում է սպասել, որ կարելի արագությամբ առավել կբյուրեղանա այս համաժողովի տեղն ու դերը մեր իրականության մեջ՝ վերածելով ա´յն երդիկին, որի տակ կատարված քննարկումներն ու աշխատանքները լիարժեք արդյունավետության կառաջնորդեն Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը:

Գեղեցիկ բան է այս երևույթը «Եռամիասնություն» կոչելը, բայց միաժամանակ անհրաժեշտ է նրա բաղկացուցիչ տարրերի միջև կապերը դարձնել օրգանական ու իրար համալրող: Այս իմաստով, հավանաբար ոչ-հեռակա ապագայի ակնկալիքը պիտի լինի օրինակ` ի վերջո իրականացած տեսնել Հայաստանի Հանրապետության և Արցախի խորհրդարաններում Սփյուռքը ներկայացնող պատգամավորների գաղափարը:

Համենայնդեպս, նվազագույնի ակնկալությամբ` եթե բոլորս միայն կարողանայինք գալ այն հաստա’տ համոզման, որ Հայաստանի հզորացումը կապված է Արցախի և Սփյուռքի հզորացմանն ու հակառա´կը, այս մեկն ինքնին համաժողովի հաջողություններից մեկը կարելի կլինի համարել: Ի վերջո, նմանօրինակ մտածելակերպն է, որ հիմքը պիտի դառնա վաղվա մեր բոլոր նվաճումների:

21731373 1540168759373490 7640785189254240675 n

Հարցազրոյց՝ Այնճարի քաղաքապետ Վարդգէս Խօշեանի հետ

Չորեքշաբթի 13 Սեպտեմբեր 2017-ին Վանայ Ձայնը հարցազրոյց մը ունեցաւ Այնճարի քաղաքապետ Վարդգէս Խօշեանի հետ, որ փոխանցեց տեղեկութիւններ՝  Մուսա Լերան հերոսամարտի 102 Ամեակի տօնակատարութիւններուն եւ յառաջիկայ շաբթուան ընթացքին կազմակերպուած ձեռնարկներուն մասին:

 

Հարցազրոյցին մանրամասնութիւնները՝ Հարցազրոյց

?>