Լուրերու Արխիվ

24059673 1444838082305135 1107858964595702758 o

Կազմակերպութեամբ ՀՄԸՄի Լիբանանի Այնճար Մասնաճիւղի սկաուտական խորհուրդին ու խմբապետական կազմին, Շաբաթ 25 նոյեմբեր 2017ին, Այնճարի «Գ. Կիւլպէնքեան» սրահէն ներս տեղի ունեցաւ Լիբանանեան խոհանոցի երեկոյ, որուն ընթացքին սկաուտները վաճառեցին լիբանանեան ուտեստեղէն եւ գեղարուեստական յայտագրով ճոխացուցին մթնոլորտը:

Վարձքը կատար քոյրերուն եւ եղբայրներուն:

2406881814448379789718123680477285222758623o
2405967314448380823051351107858964595702758o
2405942414448375623051871713460557804104582o
2392656614448384056384365174325286746468139o
2392635814448378156384956461939741439474648o
2391656014448385923050841975262314979590428o
2384756614448390456383721185305239933364160o
2391650414448388389717267808943221143586546o
2384749114448390156383754697951184199197906o
238447381444838782305065715205773914248760n

24068549 1187706934694418 284759616538508250 o

Կազմակերպութեամբ Այնճարի Հայ Աւետարանական Երկրորդական Վարժարանի Ծնողական Յանձնախումբին՝ Ուրբաթ, 24 Նոյեմբեր 2017-ի երեկոյեան, Ճաշարան «Նապաա Այնճար»ի մէջ տեղի ունեցաւ “Ladies’ Night”:

Ներկաներուն բարի գալուստի խօսք արտասանեց Ծնողական Յանձնախումբի ատենապետուհի Տիկ. Թալին Շաննաքեանը: Ան շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց որոնք նեցուկ կը կանգնին յանձնախումբի եւ վարժարանի աշխատանքներուն:Ան շարունակեց ըսելով թէ սոյն խրախճանքի հասոյթը պիտի տրամադրուի վարժարանի գոց խաղավայրի շինութեան:
Ներկաները Ճոխ եւ անակնկալներով լեցուն երեկոյ մը անցուցին երգչուհի Լարաի հետ՝ որուն նուագով ընկերակցեցան Յակոբ եւ Շանթ Փիլաւճեանները, իսկ օրուայ թամատան էր օրիորդ Լուսիկ Քէնտիրճեանը:

 

2417447011877069913610792262278054534053418n
2413017511876990713618717399339015234324656o
240685491187706934694418284759616538508250o
2391653011877005746950541918285904275955466o
2405893511877072346943885505732498581415336n

 

23755630 1184498701681908 3550526189189080493 n

Երեքշաբթի 21 Նոյեմբեր, 2017-ին Հայ Աւետարանական Երկրորդական վարժարանի մանկապարտէզի աշակերտները լսելէ ետք հերոսական պատմութիւններ ու միասնաբար լիբանանի դրօշակով պաստառ մը շինելէ ետք այցելեցին քաղաքապետարան, ու իրենց սորված երգերն ու արտասանութիւնները ներկայացուցին քաղաքապետ Վարդգէս Խօշեանին, որ նաեւ իր մասնակցութիւնը բերաւ պաստառին պատրաստութեան, որուն վրայ ան ստորագրեց: 

2375563011844987016819083550526189189080493n
2375501815823331251595813523320336438150133n
2375489211844984350152687864289294343024515n
2375469911844976516820138522521740472724321n
2372229911844979516819834966753869864580688n

 

 

23435273 1179933812138397 4404175608293468768 n

Երկուշաբթի՝ 13 Նոյեմբեր 2017-ի առաւօտեան, Այնճարի Հայ Աւետարանական Երկրորդական Վարժարանի Միջնակարգ եւ Երկրորդական դասարաններու աշակերտները՝ իրենց դաստիարակներուն եւ վարժարանի տնօրէնութեանց հետ ուղղուեցան Պէյրութ՝ այցելելու Լիբանանի նախագահական պալատ:
Այցելութիւնը՝ զորս անակնկալ էր աշակերտութեանց եւ ուսուցչակազմին, կազմակերպուած էր Լիբանանի Անկախութեան Տօնին առթիւ:
Պատուիրակութիւ...նը ժամանեց նախագահական պալատ, յատուկ արտօնագրութիւններ ստանալէ եւ ապահովական գործարկութիւններէ անցնելէ ետք :
Այնուհետեւ աշակերտները առիթը ունեցան շրջելու եւ ծանօթանալու նախագահական պալատի տարբեր բաժանմունքներուն:
Աշակերտները այցելեցին նաեւ նախարարական ժողովասրահը՝ ուր անոնց առիթը տրուեցաւ իրենց խօսքը ուղղելու լիբանանի նախարարական կազմին:
Ապա յատուկ գործունէութիւններու միջոցաւ՝ աշակերտները ծանօթացան Լիբանանի եւ շրջանի պատմութեան, աշխարհագրութեան եւ այլ օգտաշատ գիտելիքներու:
Վերջապէս վարժարանիս աշակերտութիւնը, ուսուցչակազմը եւ տնօրէնութիւնը լուսանկարուեցաւ Լիբանանի նախագահ՝ Միշէլ Աունին հետ:

 

23472009 1180272885437823 2284061714350284589 n


23795593 1582328211826739 1083332179747951322 n

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս, Ազգային Յառաջ Գալուստ Կիւլպէնքեան վարժարանի մանկապարտէզի փոքրիկները, Լիբանանի անկախութեան տօնին առթիւ, մեկնեցան քաղաքապետարան, ու իրենց սորված երգերն ու արտասանութիւնները ներկայացնելէ ետք, լիբանանի դրօշակը ներկայացնող յուշանուէր մը նուիրեցին քաղաքապետ՝ Վարդգէս Խօշեանին: Այնուհետեւ, մանկապարտէզի փոքրիկները ծանօթացան քաղաքապետարանի տարբեր բաժանմունքները:

2379559315823282118267391083332179747951322n
2375557015823326951596245190788987874685806n
2375501815823331251595813523320336438150133n
2365927315823328451596097470652742874810623n
2365891515823323851596556300845612022687957n
2365915715823357851593156781620592753420028n

 

?>