Լուրերու Արխիվ

                                                                                                             47152458_2353278284714061_2919577600835715072_n.jpg

 

 

Այսօր 4 դեկտեմբեր 2018-ին առաւօտեան ժամը 4։00֊ին յետ երկարատեւ հիւանդութեան մահացաւ Արուսեակ Այնթապլեան, ծնեալ Մուսա Լեռ (1918)֊ին ։ 
Թաղման արարողութիւնը պիտի կատարուի վաղը՝ Չորեքշաբթի 5 դեկտեմբերին կէսօրուան ժամը 2։00֊ին 《Ս. Պօղոս》 եկեղեցւոյ մէջ ։
Ցաւակցութիւնները կ'նդունուին《Ս. Պօղոս》 եկեղեցւոյ 《Գ. Կիւլպէնկեան》 սրահին մէջ յետ թաղման արարողութեան մինջեւ երեկոյեան ժամը 6։00։

Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալին ընտանեկան պարագաներուն և հարազատներուն:

Կազմակերպութեամբ Ս. Պօղոս եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Միւռոն Քհն. Աւետիսեանի և հոգեւոր լսարան յանձնախումբին ուրբաթ, 30 նոյեմբեր 2018֊ին երեկոյեան ժամը 7։30֊ին եկեղեցւոյ《Գ. Կիւլպէնկեան》 սրահին մէջ տեղի ունեցաւ «երիտասարդական հաւաք», ուր մասնակցութիւն բերին երիտասարդ զոյգեր և ամուրիներ։ 
Հաւաքին բարի գալուստի խօսքը փոխանցեց Տիկին Թամար Խօշեան, ապա Տէր Միւռոն Քհն. Աւետիսեան խորհրդակցութիւն կատարեց զոյգերու համերաշխ ապրելակերպի ձեւերու, մանկավարժական, հոգեբանական և քրիստոնէական տեսանկիւններով, ուր ներկաներն ալ իրենց մասնակցութիւնը բերին կարծիքներ փոխանակելով։
Ընթացքին, տեղի ունեցաւ երգեցողութիւն, տիկին Սիլվա Գարնէշեանի և իր դուստրին՝ Նարօտին ընկերակցութեամբ, ինչպէս նաև տեղի ունեցաւ խմբային երգեցողութիւն։ Մտերմիկ և հաճելի մթնոլորտէն ներկաները գոհ սրտով և հոգիով մեկնեցան սրահէն։ 
Մինչեւ յաջորդ հանդիպում։

IMG-20181201-WA0033
IMG-20181201-WA0028
IMG-20181201-WA0029
IMG-20181201-WA0025
IMG-20181201-WA0030
IMG-20181201-WA0026
IMG-20181201-WA0024
IMG-20181201-WA0032

                                                                                                                                                47152458_2353278284714061_2919577600835715072_n.jpg

 

Մահազդ

Այսօր 3 դեկտեմբեր 2018-ին մահացաւ Համբարձում Խօշեան ( Պասիլ) ծնեալ Մուսա Լեռ (1927)֊ին։ Թաղման արարողութիւնը պիտի կատարուի վաղը՝ երեքշաբթի 4 դեկտեմբերին կէսօրուան ժամը 1։00֊ին 《Ս. Պօղոս》 եկեղեցւոյ մէջ ։
Ցաւակցութիւնները կ'նդունուին《Ս. Պօղոս》 եկեղեցւոյ 《Գ. Կիւլպէնկեան》 սրահին մէջ երեքշաբթի և Չորեքշաբթի առաւօտեան ժամը 10։00էն մինչև երեկեյեան ժամը 6։00, Իսկ հինգշաբթի օր յանգուցեալին բնակարանը։

Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալին ընտանեկան պարագաներուն և հարազատներուն:

Կազմակերպութեամբ համազգայինի Այնճարի 《Պ. Սեւակ》 մասնաճիւղին 1 Դեկտեմբերի երեկոյեան ժամը 7:00-ին 《Սարգիս Զէյթլեան》 կեդրոնի 《Մովսէս Տէր Գալուստեան》 սրահին մէջ տեղի ունեցաւ Յուշ Երեկոյ նուիրուած Շարլ Ազնաւուր֊ի ։

Ներկաները յոտնկայս մէկ վարկեան լրութեամբ յարգեցին աշխարահռչակ երգիչի լոյս յիշատակը:

Դոկտ. Թամաբ Յովհաննիսեան ներկայացուց Շարլ Ազնաւուրի կեանքի և ստեղծագործութեան կարեւոր, յետաքրքրական փաստերը: Ետքը լեցուն սրահը մեծ ոգեւորութեամբ լսեց Շարլ Ազնաւուրի համերգը տեսաերիզով: Այդպիսով նաև Այնճարը վկայ է որ անմահ է Շարլ Ազնաւուրի յիշատակը:

                                                                                                47378661_2350060611702495_2047761113046581248_n.jpg

47201653_2350060718369151_1975823262696865792_n.jpg

?>