Լուրերու Արխիվ

Levon Tashjian

Լիբանանն ու Հ.Մ.Ը.Մ-ը ներկայացնող Վեթերան Մարզիկ Լեւոն Թաշճեան հանդիսացաւ առաջին Լիբանանցին, իր տարիքային խումբին մէջ և Վեցերորդ դիրքը գրաւելով ընդհանուր դասաւորման մէջ:

Կազմակերպութեամբ՝ Լիբանանի Երտասարդական և Մարմնակրթութեան Նախարարարութեան, և Հովանաւորութեամբ՝ BLOM Bank-ի, Կիրակի 13 Նոյեմբեր 2016-ի առաւօտեան, Պէյրութի մէջ տեղի ունեցաւ տարեկան բարեգործական մարզական ձեռնարկը՝ Մարաթոն Պէյրութը, աշխարհի զանազան երկիրներէ և Լիբանանէն հազարաւոր անձերու մասնակցութեամբ:

Մարաթոնը, որ սկսաւ առաւօտեան ժամը 7:00-ին, կը ներառէր 11 մրցումներ՝ չափահասներու, կիներու, ուսանողներու, երեխաներու (ծնողներու ընկերակցութեամբ) և յատուկ կարիք ունեցող անհատներու:

Անշուշտ մրցումներու գագաթնակէտը մէջազգայնօրէն ճշդուած և արտօնուած 42 քիլոմեթր վազքն էր, որ սկսաւ Պէյրութի նորակառուցուած ծովեզերքէն և աւարտեցաւ Պէյրութի Նահատակաց հրապարակին մէջ՝ անցնելով զանազան փողոցներէ և շրջաններէ՝ Ռաուշէ, Համրա, Պուրճ Համուտ, Ժտէյտէ, Տըպպայէ և Մար Մխայէլ:

Լիբանանն ու Հ.Մ.Ը.Մ-ը ներկայացնող Վեթերան Մարզիկ Լեւոն Թաշճեան հանդիսացաւ առաջին Լիբանանցին, իր տարիքային խումբին մէջ՝ Վեցերորդ դիրքը գրաւելով ընդհանուր դասաւորման մէջ:

Այս առիթով, Այնճարի Հ.Մ.Ը.Մ վարչական կազմն ու բոլոր եղբայրերն ու քոյրերը, Այնճարի հայութիւնը, գլխաւորութեամբ՝ «Կարմիր Լեռ» կոմիտէին, կու գայ շնորհաւորելու Ընկեր և Եղբայր Լեւոն Թաշճեանը, իր այս փայլուն յաղթանակին համար:

 

14991151101545245125715784732670039096374336o
15039546101545245114715785649495639680162749o
15039717101545245099615787070958668820269330o
15069127101545245090465788289649169678651131o
Levon-Tashjian

Daretsnerou Havakouyt

Տարեցներու Հաւաքոյթ

Ուրբաթ 11 Նոյեմբեր 2016-ին, կէսօրուան ժամը 12:00-ին , «Ս. Պօղոս» եկեղեցւոյ Գ. Կիւլպէնկեան սրահը ողողուած էր Այնճարի տարեցներով, որոնք  ընդառաջած էին Լ.Օ.Խ.-ի «Աղթամար» մասնաճիւղի ընկերային ծառայութեան յանձնախումբի հրաւէրին: Բարերարութեամբ` Տէր և Տիկին Սեդրակ Բաբիսեան ամոլին՝  ճաշկերոյթ սարքուած էր, ներկայութեամբ Այնճարի հոգեւոր հայրերուն, Առաքինազարդ քրոջ, Տէր և Տիկին Պատուելի Ագպաշարեանին և շուրջ 100 ներկաներու:

Բացման խօսքը կատարեց ընկերուհի Ծաղիկ Հերկելեան, ուր ան ողջունեց բոլոր ներկաները, ապա հրաւիրեց Վիքթորիա Գէորգեանը, որ վարէ ձեռնարկը՝ իր գեղեցիկ ձայնով ճոխացուց մթնոլորտը, առիթ ընծայեց հոգեւորականներուն փոխանցելու իրենց սրտի խօսքը, որոնք դրուատեցին Լ.Օ.Խականներուն ծառայութիւնը, ի մտի ունենալով միշտ տարեցներու հանդէպ անոնց ունեցած հոգածութիւնը՝  բարոյապէս և ընկերային մթնոլորտով մէկտեղելու զանոնք յաճախ:

Փակման խօսքով՝ Լ.Օ.Խ-ի «Աղթամար» մասնաճիւղի ատենապետուհի՝ Մատլէն Խօշեան, գնահատական արտայայտութիւններ ուղղեց բարերարներուն, ներկաներուն և գործող ընկերուհիներուն, որոնք կը ջանան հոգեպէս հզօրացնել գիւղին հանդէպ իրենց ներդրումը ունեցած տարեց խաւին: Երկու ժամուայ ուրախ և հաճելի պահերէն ետք, ներկաները մեկնեցան դարձեալ հանդիպելու յոյսով: 

1
0f40b8b2-88ac-4ad8-b25e-7fa5932112d0
1ff0bf77-7b4f-42e7-8eab-2c43097a1f07
2
3a51e4b2-f10c-42c9-842b-50109f642774
2df8f05d-22b7-42ca-a0f7-bfc979abede2
3b30cbfd-7057-4351-a591-f1fb114d4781
3fee68d3-f6c5-4c52-8b57-9d4a1a79bac0
3bbfc5a0-859f-4ae8-b75d-abfe8c6373b6
4d99c8fa-6b1b-429e-88dc-1c400d816ff0
4f079b8f-7e9f-4fbc-b632-db77a9dcfc05
7f3f5871-1f37-4ce9-a75e-b06e3905ec06
5b5265b4-5dae-4daa-bc5d-c79242749203
7f6c941e-d512-4280-ad32-c0966c1d434f
8c9e031a-1108-4d7e-93c2-f9cadc28ebb4
9b970cc5-9d36-49e9-9899-93268b41c4ea
444ded38-8074-4f81-9e1f-0577284306e6
2634d20e-345b-4025-8a09-fb021ab6c225
0668f027-4aec-4290-b211-6ca7fcd52165
68885010-efc2-4c48-9b37-535c80bca6d0
a4be26a1-fcb8-4d89-8391-c4ffdcf5cce3
a256a25e-de7e-4e00-99a9-515535cf91b0
b8dd4559-6453-4406-adfd-42e7dafcc62d
b34ad72c-e46b-40af-9e7e-88daac48eb01
ba022f5b-af4d-441e-b11b-ace927225bc3
bba48bdb-2428-4efe-bfe4-c0a301a33c23
c27de575-d439-4a5d-860f-17475ba9aafe
c728a963-4c90-413e-a1c3-a0391db508b0
cefb3333-84d7-4bdf-8ae9-08597e7ea4c4
ca102080-31f8-4941-993c-a65827164ca2
d6ce0040-e168-482d-b3ef-99de5e3fc212
d62026d1-a837-474e-bc02-7fb9fbc907df
DaretsnerouHavakouyt
df9a7c5f-833a-4f81-88f8-2cdb3ff8ada9
f0f277d6-a90a-4653-852d-b28660e9a9c2
f12b2d8e-adc5-4682-b9f6-80ad3bfe6fbe
f592a082-2db1-4f36-aac7-0d138e096570
fb43a25a-fec8-4299-ae92-977aa58d2c5f

Vakef Mousaler

Թուրքական պարբերականը կազմել է Թուրքիայի 10 ամենագեղեցիկ գյուղերի ցանկը, որում տեղ են գտել նաև հայկական գյուղեր

«Հյուրիյեթ»-ն անդրադարձել է նաև հայկական Վագըֆ (թուրքերեն Վաքըֆլը) գյուղին, որը պաշտոնապես գրանցված է որպես Թուրքիայի տարածքում միակ հայկական քրիստոնեական գյուղը: Թերևս, այս փաստը թույլ է տվել թերթին համարձակորեն նշել գյուղի հայկական լինելը: Գյուղն ունի իր եկեղեցին և հյուրանոցը: Կիլիկիայի վերջին հայաբնակ գյուղը համարվող Վագըֆի մասին թուրքական թերթը գրում է. «Նարնջի և կիտրոնի իր ծառերով առանձնահատուկ գեղեցկության մեջ ընկղմված Վաքըֆլը գյուղում կարող եք ծանոթանալ հայկական մշակույթին և ճաշակել տեղական խոհանոցի համերը»: Նշվում է, որ գյուղում դեռևս ապրում է մոտ 80 հայ: 

 Arina Zohrabian

Երեւանի Ամերիկեան Համալսարանի Ներկայացուցիչ, Այցելեց Այնճար

Երեքշաբթի 8 նոյեմբեր 2016-ին, Երեւանի Ամերիկեան համալսարանի ընդունելութեան բաժամունքի տնօրէն՝ Արինա Զոհրապեան այցելեց Ազգ.   «Յառաջ» Գ. Կիւլպէնկեան Երկրորդական վարժարանը, եւ «Մուսա Լեռ» սրահին մէջ երկրորդականի կարգերու աշակերտութեան ներկայացուց համալսարանէն ներս ուսման կարելիութիւնները: Հանդիպումին ներկայ էին նաեւ Աւետարանական վարժարանի երկրորդականի աշակերտները, եւ ծնողներ:
Տնօրէնին ողջոյնի խօսքին յաջորդեց Արինա Զոհրապեանի տեսաերիզի ցուցադրութիւնը, որ կը ներկայացնէր  նախ համալսարանի կառոյցը, ապա այնտեղ փոխանցուող մասնագիտութիւններու այլազանութիւնը: Տիկ.Զոհրապեան բացատրութեան աւարտին հարցումներ ուղղելու առիթ ընծայեց աշակերտներուն: Հանդիպումէն ետք տիկ. Զոհրապեան շրջեցաւ վարժարանի տարբեր բաժանմունքները:

Այցելեց նաեւ Այնճարի քաղաքապետարանը, Հ.Յ.Դ. «Կարմիր Լեռ» կոմիտէի գրասենեակը, և շրջեցաւ գիւղը:

IMG3913
IMG3917
IMG3932
IMG3925
IMG3952
IMG3950
IMG3954
IMG3966
IMG3986
IMG3989
IMG4000
IMG4007
IMG4009
IMG4012
IMG4014
IMG4018

001 mandjian 1200x480

Փանոս Մանճեան

Լիբանանի զինված ուժերում փայլուն կարիերան գեներալ Փանոս Մանջյանին հասցրեց պետական նախարարի պաշտոնի։ Ռազմական տաղանդը նա ժառանգել է նախնիներից․ պատերազմների միջով անցել են Փանոսի ե՛ւ հայրը, ե՛ւ պապը, ե՛ւ մեծ պապը։ Մանջյանների ընտանիքը սերում է Մուսա լեռից՝ այդ շրջանի բնակիչները քաջ ռազմիկների համբավ են ձեռք բերել 1915-ի ամռանը կազմակերպված հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ։

Ապագա գեներալ Մանջյանին անվանակոչել են ի պատիվ պապի։ Ավագ Փանոսը ծնվել է Կիլիկիայի Վագըֆ բնակավայրում՝ Մուսա լեռան լանջերին գտնվող վեց հայկական գյուղերից մեկում։ 1894-1896թթ. տեղի ունեցած առաջին հայկական ջարդերից առաջ նա Մուսա լեռան հարավային լանջերին նարինջ ու խուրմա էր աճեցնում։ Հայերի վրա հարձակումների մասին տեղեկանալով՝ գյուղացին վերցնում է որսորդական հրացանն ու որպես կամավոր գրանցվում հայրենակիցների՝ հարազատ հողին ապրելու իրավունքը պաշտպանող լեգենդար հայդուկ Գեւորգ Չաուշի աշխարհազորայինների ջոկատում։

Ազգային-ազատագրական շարժման ինքնաբուխ ալիքը որոշակի արդյունք տվեց, սակայն Աբդուլ Համիդ II սուլթանի վարչակարգը միայն ժամանակավորապես թուլացրեց ճնշումները։ 1915-ի մայիսին մուսալեռցիներն իմացան օսմանյան նոր իշխանությունների խիստ հակահայկական քաղաքականության մասին․ սկզբում տեղահանվեց հարեւան գավառների բնակչությունը, այնուհետեւ Մուսա լեռան բոլոր գյուղերի բնակիչներին հրահանգվեց յոթ օրվա ընթացքում լքել տներն ու միանալ Սիրիայի անապատներ ուղեւորվող քարավաններին։ Այս պահանջը չկատարելու դեպքում սպառնում էին ոչնչացնել նրանց։

Փանոսն այն մարդկանցից էր, որոնք կողմ էին ինքնապաշտպանության կազմակերպման առաջարկին։ Մերձակա մի քանի գյուղերի ավելի քան 5000 բնակիչ բարձրացավ Մուսա լեռան գագաթն ու սկսեց պաշտպանական գծի կառուցումը։ Ավագ Մանջյանն ապստամբների ձեւավորած պաշտպանության կոմիտեի կազմում էր։

Մուսալեռցիները, զինված լինելով ընդամենը մի քանի հարյուր հրացանով, 43 օր հերոսաբար հետ էին մղում օսմանյան բանակի լավ զինված ստորաբաժանումների գրոհները։ Մինչդեռ քանակով այդ ստորաբաժանումները տասնյակ անգամ գերազանցում էին մուսալեռցիներին։

«Մեր ցեղի գրեթե բոլոր տղամարդիկ զոհվել են մարտերում,- ասում է գեներալ Մանջյանը,- երբ ապստամբների զինամթերքն ու սննդի պաշարները սպառվեցին եւ դիմագրավելու համար գրեթե ուժ չէր մնացել, պաշտպանության խորհուրդը ծանր որոշում ընդունեց․ տղամարդիկ վերջին ճակատամարտը կտան թուրքերին եւ մահը կդիմավորեն պայքարում, իսկ կանայք եւ երեխաներն անդունդից ծովը կնետվեն։ Պապս արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ կնոջն ու որդիներին, երբ հետախույզները տեղեկացրին նկատված ֆրանսիական ռազմական նավի մասին»։

Սեպտեմբերի 5-ին «Գիշեն» հածանավի նավաստիները նավ բարձրացրին պատգամաբերին, որը պատմեց տեղի ունեցածի մասին։ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Ֆրանսիական  նավատորմի հրամանատարը՝ փոխծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն, հրամայեց տարհանել հայերին։ Գործողությունը տեւեց երկու օր։

Սեպտեմբերի 14-ին Մանջյանների ընտանիքին ու Մուսա լեռան՝ հրաշքով ողջ մնացած այլ պաշտպաններին բերեցին Պորտ Սաիդ եգիպտական քաղաք եւ տեղավորեցին վրաններում։ «Մինչ կանայք ու երեխաները տեղավորվում էին գաղթականների ճամբարում, տղամարդիկ ցանկություն հայտնեցին շարունակել պայքարն օսմանցիների դեմ։ Պապս համալրեց Անտանտի կողմից պատերազմող Հայկական լեգեոնի շարքերը։ Նա շարունակեց պայքարել այն մարդկանց դեմ, որոնք իրեն զրկել էին տնից եւ սպանել իր եղբայրներին»,- պատմում է Մանջյանը։

Օսմանյան կայսրության պարտությունից հետո հարավային Կիլիկիայի տարածքն անցավ ֆրանսիացիների վերահսկողության տակ։ Մուսա լեռան հայերը վերադարձան իրենց տներն ու սկսեցին թալանված գյուղերի վերականգնումը։ Փանոսը կրկին նարինջ էր աճեցնում ու ոչխար պահում։ 1921-ին Մանջյանների ընտանիքում ծնվեց Անդրանիկ որդին՝ Փանոս կրտսերի ապագա հայրը։

Նոր հայրենիք

Սակայն խաղաղ կյանքը կրկին ընդհատվեց․ 1939-ի հունիսին Փարիզը տեղի տվեց Անկարայի ճնշումներին ու համաձայնեց Թուրքիային փոխանցել Մուսա լեռը ներառող Խաթայ նահանգը։ Այդ գործարքից հետո մուսալեռցիների մեծ մասը, այդ թվում՝ Մանջյանները, ստիպված էր կրկին լքել հայրենիքը։ Նրանք տեղափոխվեցին Լիբանան եւ սարերում՝ Բեքաա հովտի արեւելքում, հիմնեցին Անջար քաղաքը, որի վեց թաղամասերը մինչ օրս կրում են Մուսա լեռան գյուղերի անունները։

Չափահաս դառնալով՝ Մանջյան գեներալի հայրը հավատարմության երդում տվեց ֆրանսիական զենքին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ծառայեց Վիշիի վարչակարգի բանակում։ Սակայն կարճ ժամանակ անց, հիասթափվելով կոլաբորացիոնիստներից, Մանջյանն անցավ գեներալ Շառլ դը Գոլի կողմը։ Հայկական լեգեոնի կազմում նա պայքարում էր Պաղեստինը ֆաշիստներից ազատագրելու համար։ Լիբանանում սեփական ռազմական ուժերի ձեւավորումից հետո Անդրանիկը տուն վերադարձավ եւ սկսեց ծառայել երիտասարդ հանրապետության բանակում։ 1952-ին ծնվեց նրա որդի Փանոսը, որին 58 տարի անց վիճակված էր դառնալ կառավարության անդամ։

Ընտանիքի կրտսեր զավակ Փանոսը մանկուց երազում էր զինվորականի կարիերայի մասին, սակայն բանակում պատահական է հայտնվել։ «Երբ սովորելու նպատակով եկա Բեյրութ, պարզվեց, որ համալսարանական կրթությունը թանկ է,- պատմում է գեներալը,- ամաչում էի հայրիկիցս գումար խնդրել, այդ պատճառով որոշեցի ընդունվել այն հաստատությունը, որտեղ ուսումն անվճար էր»։ Այդպես Մանջյանը դարձավ ռազմական ուսումնարանի կուրսանտ։

Սովորելը դժվարությամբ էր տրվում․ Փանոսն արաբերենին լավ չէր տիրապետում։ 270  կուրսանտից նա միակ ոչ արաբն էր, եւ դա շատ պարտավորեցնող էր։ «Լիբանանցի սպաների աչքերում ես հայ համայնքի ներկայացուցիչ էի։ Իմ նպատակն էր նրանց ապացուցել, որ հայը կարող է Լիբանանն ավելի անձնվիրաբար սիրել, քան իրենք,- ասում է գեներալը,- ուզում էի համոզել նրանց, որ հայերը մարտիկներ են։ Կարծում եմ՝ որոշ չափով դա ինձ հաջողվեց»։

Երբ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմը, Մանջյանը նոր էր ավարտել ռազմական ուսումնասարանը։ Որպես դասակի հրամանատար՝ երիտասարդ լեյտենանտը մասնակցում էր ավազակախմբերից Արեւելյան Բեյրութի ռազմավարական օբյեկտների ազատագրմանը։ Հավատարիմ մնալով երդմանը՝ նա կարողացավ օգնել լիբանանցի հայերի ինքնապաշտպանական ջոկատների ձեւավորմանը։ Մանջյանին հաջողվեց զգալի ներդրում ունենալ Բեյրութի՝ անկարգությունների ժամանակ չեզոքություն պահպանող հայկական թաղամասերի պաշտպանության գործում։

1983-ին արդեն կապիտան Մանջյանը ծանր վնասվածք ստացավ մարտի ժամանակ եւ գրեթե կես տարի մնաց հիվանդանոցում։ Ապաքինվելուց հետո կապիտանին ուղարկեցին ԱՄՆ՝ տանկային մարտարվեստ ուսանելու։ Ութ տարի նա խորացնում էր իր ռազմական վարպետությունը Կանզասում եւ Կենտուկիում, այնուհետեւ որակավորումը բարձրացնում Կանադայի ռազմական ակադեմիաներից մեկում։ Ուսումից հետո Մանջյանը վերադարձավ հայրենիք։ Ծառայության ընթացքում հասնելով Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին՝ գեներալ-գնդապետ Մանջյանը պաշտոնաթող եղավ 2005-ին։

«Սկզբում քաղաքականությունն ինձ առանձնապես չէր գրավում։ Բայց Լիբանանի նման երկրներում եթե դու չես հետաքրքրվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է սկսում հետաքրքրվել քեզնով,- պարզաբանում է գեներալը,-ես երազում էի ծառայել երկրիս եւ պատրաստ էի դա անել ցանկացած դերում։ Այդ պատճառով ինձ համար պատիվ համարեցի, երբ 2010-ին նախագահ Միշել Սուլեյմանն ինձ առաջարկեց ընդգրկվել կառավարության կազմում՝ Դաշնակցության քվոտայով։

Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության պետական նախարարի պաշտոնում Փանոս Մանջյանն աշխատել է 2,5 տարի: Դա բանակի համար բարդ ժամանակ էր: Սիրիական զորքերի՝ երկրից դուրս գալուց հետո զինված ուժերի առջեւ ծառացել էր վերակազմավորման հարցը, որի համակարգումը հանձնարարվել էր Մանջյանին: Այդ պատասխանատու գործն իրականացնելով՝ գեներալը լքեց պաշտոնը եւ ողջ ուշադրությունը կենտրոնացրեց ընտանիքի ու հայ համայնքի վրա:

Փանոս Մանջյանը հայտնի եւ հարգված մարդ  է Լիբանանում: Տեղի հայերը տարբեր հարցերով հաճախ դիմում են նրան, բայց առանձնահատուկ հարգանք նա վայելում է հարազատ Անջարում: Ամեն տարվա սեպտեմբերի 14-ին Մուսա լեռան պաշտպանների փրկության պատվին նա անձամբ ավանդական հարիսա է եփում քաղաքի գլխավոր հրապարակում: Այդպես ժառանգները հարգում են հիշատակն իրենց հերոս նախնիների եւ ֆրանսիացի նավաստիների, որոնց պարտական են իրենց կյանքի համար:

otec
mandjian-12
otec-i-mat
prezident-livana-mishel-suleyman-predstavlyaet-mandzhyana-prezidentu-armenii
semya

?>